Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Փաշինյանը գնում է լենինյան ուղով

Vz.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը բառացիորեն ատում է: Ձևականորեն, այս բոլոր մարդիկ ուրախանալու մեծ առիթ ունեն, քանի որ, այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմել» են, և նա համաձայնվել է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Արտաքինից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել: Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Հայտարարությունը եղել է խորհրդարանական մեծությամբ երկրորդ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Եվ չնայած փողոցային ընդդիմությունը վերահսկվում է բոլորովին այլ մարդկանց՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, Ծառուկյանը ևս վարչապետի «մահացու» թշնամին է: Փաշինյանը երկրի այդ ամենահարուստ մարդուն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և փորձում է կոռուպցիայի մեղադրանքով նստեցնել: Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչինչ էլ չանել և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Բայց դա ցանկալի չէր ոչ երկրի նախագահին, ոչ բանակին, ոչ ընդդիմությանը, ոչ էլ բնակչության մի զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին:

Ռուսաստանը չի միջամտում այս ամենին. նա միայն խնդրում է, որ «ամեն ինչ օրենքին համապատասխան լինի»: Մի կողմից, կարծես թե, Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան որպես «գունավոր հեղափոխության» «արևմտյան» առաջնորդի: Մյուս կողմից, Փաշինյանը ստանձնել է չափազանց դժվար և տհաճ պարտավորություններ` պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար: Պետք է խոստովանել, որ ընդդիմությունը փողոցում չկարողացավ հաղթել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները թվով համեմատելի էին նրա աջակցության հանրահավաքների հետ և չէին կարող համեմատվել Սարգսյանին տապալած «սիրո հեղափոխության» հանրահավաքների հետ: Վարչապետն ունեցավ և հնարավորություն և կամք «իր սեփական ժողովրդի հետ մնալու» և «թքած ունենալու ամեն ինչի վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքը այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանի»: Այլ կերպ ասած, մարդ, որը բնազդորեն ուղղված է դեպի իշխանություն և հաստատակամ գնում է իր նպատակին` անկախ խոչընդոտներից:

Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նույն անձնավորություն է. չեմ հեռանա, իմն է, թեկուզ տրաքեք: Ավելին, Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի համաձայն ընտրություններն ընդհանուր առմամբ արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, իսկ բողոքելու հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, Փաշինյանը կարծես թե հեռանում է, կարելի է ասել դավաճանելով իր աջակիցներին և իր սեփական էությանը: Իսկ ինչու՞: Վարչապետի համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավար առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ սահմանել գռեհիկ բռնապետություն: Նրան ատողները կառարկեն, որ ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրն է ատում Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չունի: Բայց կա նաև երրորդ տարբերակը: Եվ ինչպես երևում է այն ամենից հավանականն է, թեև համարյա ֆանտաստիկ է փողոցային ընդդիմության համար. Փաշինյանը համաձայնվել է նոր ընտրությունների միայն այն պատճառով, որ ակընկալում է հաղթել, այսինքն պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է դա անել:

Վլադիմիր Լենինը ներկայումս էլ շարունակում է մնալ իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող փորձագետ, չնայած նա շատերի կողմից ատված քաղաքական գործիչ է, բայց պետք է ընդունել, որ հանճար է եղել: Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և այլ հանգամանքում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունն անխուսափելիորեն դուրս կգար Փաշինյանի դեմ: Դա էլ հենց «շուտ»-ն է: Եթե ընտրություններն անցկացվեն ավելի ուշ, օրինակ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023 թվականին, ապա վտանգ կա, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի, ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով հասցված կլինեն «վերջնակետին», բացի դա ընդդիմություննը կամրապնդվեր կառուցվածքային և քաղաքական առումով: Դա էլ նշանակում է «ուշ»-ը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է:

Փրկվելով հետպատերազմյան ճգնաժամային օրերին` Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ ստացավ, որ ուրիշի վրա գցի ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը և ապացուցի, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը նկատելիորեն տարանջատված է, դեռ չեն մոռացվել հայերի պահանջները ՀՀԿ-ին, որը ներկայումս փորձում է խաղալ առաջին ջութակի դերը փողոցային ընդդիմության մեջ: Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անց են կացվելու Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական սխեմայով, բացի դա նա կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և հնարավորություն է տալիս վարչական ռեսուրսը առավելագույն օգտագործել:

Անիմաստ է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու խորհրդարանի նոր կազմը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան ընդդիմադիր դաշինքները, և դրանք քանիսը կլինեն: Կանխատեսումներ անելու համար հարկավոր է սպասել նաև սոցիոլոգիական հետազոտություններին: Ամենայն հավանականությամբ, չխառնվելու սկզբունքը պահպանելով, Ռուսաստանի քաղաքական էլիտան «կցավի» Քոչարյանի հետ կապված ուժերի համար: Բայց պետք է պատրաստ լինել նաև նրան, որ Փաշինյանը կրկին հաղթող կլինի: Նա չգիտի, թե ինչպես հաղթել պատերազմում, բայց նա փայլուն է հաղթում քաղաքական մարտերում, անգամ «մեկը բոլորի դեմ» պայմաններում:


Կարեն Անդրեասյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված