Պшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական


Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից․ հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ. ՖՈՏՈ

TV

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։

Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։ Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝ կրտսեր որդին վրեժ է լուծել։

Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։

Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։ Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահում էր տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։

Թամոյանի կրտսեր որդին էլ մարտի 13-ին լուծել էր հոր ու եղբոր վրեժը։ Ի դեպ, նրանք որպես հարևաններ՝ բավական լավ հարաբերությունների մեջ են եղել։

Դաժանաբար սպանված վարորդի՝ Ռաֆիկ Մնացականյանի կինն ու մայրը Aravot.am-ին մանրամասներ պատմեցին թե՛ դժբախտ պատահարից, և թե՛ դրան հաջորդած սպանությունից։ Նրանք նաև իրենց մտավախությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր է հարուցված քրգործը օբյեկտիվորեն չքննվի, քանի որ սպանության մեջ կասկածվող անձի թե՛ եղբայրը, և թե՛ հայրը եղել են ոստիկանության աշխատակիցներ ու չի բացառվում՝ իրավապահները զիջումների գնան, այլ ուղղությամբ տանեն քննությունը, «ծածկադմբոց անեն», թե աֆեկտի տակ է եղել կամ «ջրեն»՝ վկայակոչելով սպանությունը կատարած անձի հոգեբուժարանից թուղթ ունենալը։ Նրանք մտահոգված են նաև իրենց ընտանիքի մյուս անդամների անվտանգությամբ․ հարազատները պնդում են, որ սա եղել է պլանավորած սպանություն։

«Եթե նորմալ քննություն չընթանա, ես կպահանջեմ գործը քննել այլ մարզում, պահանջում եմ խիստ, օբյեկտիվ քննություն։ Իմ երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը։ Աղջիկս հորեղբորս աղջկան պատմում էր, թե գիտես՝ պապաս արյան մեջ էր, բլուզը սաղ արյուն էր ու կվազեր, էն ձյաձյան դանակով անընդհատ կխփեր պապայիս։ Երեխային ոչ մեկը ոչ մի հարց չէր տվել․․․ Դեպքից հետո, երբ ներս մտա, տեսա, աղջիկս պատուհանից նայում էր, ասի՝ էրեխեք, ներս անցեք սենյակ, մինչև իմ ձայնը չլսեք, դուրս չգաք, մտածեցի՝ երեխաներիս էլ կվնասեն»,-ասաց Անուշ Սարդարյանը։

Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը, որի պարանոցը ևս դանակի հարվածներով կտրել էր հարևանը՝ Հ․Թամոյանը, պատմեց, որ ավտովթարից հետո իր ամուսինը սարսափելի հոգեբանական վիճակում է եղել, գիշերները չի քնել, աչքին անընդհատ մահացած Թամոյաններն են եկել, շատ վատ է զգացել իրեն։ Նա միշտ ասել է՝ իմ երկու երեխաների պես տիրություն կանեմ նաև Էմիլի երեք անչափահաս զավակներին։

Անուշի փաստմամբ, ավտովթարից հետո իրենց ընտանիքը հոգացել է բժշկական կենտրոն տեղափոխված Արտուշ Թամոյանի դեղորայքի ու հիվանդանոցային բոլոր ծախսերը․ կան բոլոր անդորրագրերը։ Ավելին, Ռաֆիկ Մնացականյանը հենց իր սպանության օրը, առավոտյան բանկում հաշվեհամար է բացել, որպեսզի գումար փոխանցի ու օգնի Էմիլ Թամոյանի երեք անչափահաս երեխաներին։

Փոխարենը, ըստ Անուշ Սարդարյանի, Թամոյանները պլանավորել էին վրեժ լուծել ու սպանել ամուսնուն։

Անուշի փոխանցմամբ, նույնիսկ իրենց թաղի տեսուչն է պատմել , որ ավտովթարից հետո ոստիկաններն անընդհատ Թամոյանների կրտսեր որդու հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Ասել են, թե դժբախտ դեպք է՝ հո չեն տարել, եղբորդ ու հորդ սպանել։ Սակայն սա էլ խրատ չի եղել նրան, որոշել է վրեժ լուծել ու վերջ։ Ի դեպ, ըստ Անուշի, ամբողջ շենքից ոչ մեկը չի իմացել, որ Թամոյանների կրտսեր որդին հոգեբուժարանում գրանցված է։

Անուշ Սարդարյանի ասելով, այդ նույն ոստիկանները, սպանության օրը խրատել են Թամոյանի որդուն՝ երբ հանձնվի ու ինչպես։ Հիմա էլ, ըստ նրա, սուտ, ապակողմնորոշող խոսակցություններ են տարածում, թե իբր սպանության մեջ կասկածվողը իրենցից գումար է ուզել, չեն տվել , մի բան էլ հարձակվել են նրա վրա։ Նույնիսկ քննչականում Անուշին հարցրել են, թե դանակ տեսե՞լ ես սկեսրայրիդ ձեռքը։ Անուշի ասելով ՝ սկեսրայրը խելագարված էր, շոկի մեջ էր, չգիտեր ինչ աներ, երբ որդուն մորթված վիճակում է տեսել․ որդին մահացել էր հոր ձեռքերի մեջ։

«Հունվարի 29-ին մահացողի՝ Էմիլի կինը՝ Գայանեն, ուշ ժամի՝ 22․00-ի սահմաններում եկավ մեր տուն, զարմացանք․ ինքը մեր տուն երբևէ չէր եկել ու ասաց՝ Ռաֆիկի հեռախոսահամարը կտա՞ք։ Սկեսուրս հարցրեց՝ ի՞նչ է եղել Գայանե ջան, ասաց, որ ամուսնու պրոթեզավորման համար ասեղնաբուժություն է սկսվել ու ուզում են Ռաֆիկը իր մեքենայով տանի Երևան։ Այն տաքսու վարորդը, որը իրենց միշտ Երևան էր տանում, հարսանիքի էր հրավիրված, շաբաթ օր էր։ Մենք էլ հարցուփորձ արեցինք, թե ինչ վիճակում է Էմիլը, պատմեց, որ բարերար են գտել պրոթեզավորման համար։ Հեռախոսահամարը տվեցինք, պայմանավորվեցին ամուսնուս հետ՝ Երևան տեղափոխելու։ Ամուսինն էլ ասաց, որ գազ լցնեմ մեքենայի մեջ, ես փողով չեմ տանելու, ինձ չեմ կարող նման բան թույլ տալ․ հարևան մարդիկ ենք, բացի դրանից, Էմիլը պատերազմ գնա, ձեռքը կորցնի մեր համար, ես փող վերցնե՞մ, բացառվում է։ Գազն էլ նախապես լցրեց, ասեց՝ հանկարծ չլինի ճանապարհին կանգնենք, Արտյուշ ձյաձյան գրպանը ձեռքը տանի, անհարմար բան չստացվի ինձ համար։

Առավոտյան ճանապարհեցինք Երևան, սկեսրայրս ամուսնուս ասաց՝ զգույշ կքշես, ձյուն է։ Արտուշ ձյաձյան էլ ասաց, թե չեմ թողնի արագ քշի, հանգիստ եղեք, թեև իմ ամուսինը երբեք մեքենան արագ չի քշում։

Ամուսինս պատմում էր, որ ճանապարհին ինչ հարց տվել է Էմիլին, բացարձակապես չի արձագանքել ու ասում էր՝ այնպիսի հայացք էր ընդունել, աչքերը ուռած էին, որ վախեցա, հայելիս կամաց դարձրեցի, որ իր դեմքը չտեսնեմ։ Վթարից կես ժամ առաջ էլ Էմիլը իր մոտի փողը տվել է հորը և ասել է՝ սաղ պահի մոտդ։


Ամուսինս ասում էր՝ մենակ հիշում եմ Արտյուշ ձյաձյայի խոսքերը, երբ դիմացից «Մերսեդես»-ը եկավ, բղավեց՝ վայ-վայ ու այդ «Մերսեդես»-ը խփեց մեքենային։ Ամուսինս աչքերը բացել է, տեսել, որ Արտուշ ձյաձյան արնաշաղախ իր վրա է ընկած եղել։ Մարդ չի եղել ավտոմայրուղում, որ օգնություն ցույց տա, գազի բալոնի արտահոսք է եղել, ամուսինս մի կերպ կարողացել է դա վերացնի։

Ավելին՝ այստեղ

Աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյանին հիմա էլ մայրանալու հարցերով են դիմումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասինԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանԲարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարելՔարաթափում՝ Վայոց ձորի մարզում․ ապառաժ քարերը պոկվել ու փակել են ճանապարհըՊшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտԳողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խшչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր
Ամենադիտված