Հայաստանում չկա իրական ընդդիմություն
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Խնդրեմ, պարզ ու հստակ մարդկային տրամաբանություն, եթե բանդիտ Պույծինը քննադատում է իրենց պետական գործչին՝ Սահակաշվիլուն, ուրեմն իրենք ճշմարիտ ուղղու վրա են: Չէ որ Սահակաշվիլին արդեն իր կյանքով և գործով ապացուցել է, որ կարող է բանդիտա-չեկիստական Ռուսաստանից անկախ հոյակապ երկիր կառուցել: Դրա համար էլ հիմա Պույծինն ու իր շները խառնվել են իրար, որ Ուկրաինան էլ է վերջնականապես ձեռքներից գնում:
Իսկ հիմա ասացեք խնդրեմ, երբևիցէ տեսե՞լ եք, որ պույը Հայաստանի այս կան այն ընդդիմադիր գործչի վրա բարկանա: Իհարկե ո՛չ, որովհետև նրանք բոլորը իշխանությունների պես վազում են Տիզբոնից դաբրոներ ստանալու: Կրկին ամենապարզ մարդկային տրամաբանությամբ, այստեղից հետևություն՝ Հայաստանում չկա իրական ընդդիմություն...
Կից նյութն՝ այստեղ։