2018-ին քանի միլիոն դոլար են Ադրբեջանից փոխանցել Հայաստան. ԿԲ-ի ու Համաշխարհային բանկի պատասխանները
TV2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Եղիազարյանը նշեց, որ օրինակ 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 միլիոն դոլար:
Պատգամավորն ասաց, որ ինքը հարցում է ուղարկել ՀՀ ԿԲ:
ԿԲ-ից պատասխանել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլ Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Ենթադրությունները հիմնված են միգրանտների թվի ու վերջիններիս եկամուտների վրա:
Ավելին՝ այստեղ