Շատ սուրճ խմելը կարող է փոքրացնել կուրծքը
BlogBlognews.am-ը գրում է.
Եթե կինն օրական երեք բաժակից ավել սուրճ է խմում, ապա նա պետք է պատրաստվի նոր ներքնաշորեր գնել, քանի որ ըստ շվեդ գիտնականների, սուրճի չափազանց օգտագործումը փոքրացնում է կրծքի չափը:
Ուսումնասիրությանը 300 կին-կամավորներ են մասնակցել: Նրանք ամեն օր սուրճ են խմել, իսկ գիտնականները չափել են նրանց կրծքերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ օրական 3 և ավելի բաժակ սուրճը բավական է, որպեսզի կնոջ կուրծքը սկսի հետզհետե փոքրանալ:
Գիտնականները պարզել են, որ երեք բաժակից ավել սուրճ խմող կանայք կորցնում են իրենց կրծքի ծավալի 17 տոկոսը: Ընդ որում, մեծ ռիսկի են դիմել մեծ չափերի կուրծք ունեցող կանայք: Սակայն ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ սուրճը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ սուրճն ազդում է ոչ միայն կանանց հորմոնի՝ էստրոգենի, այլև տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակի վրա: