Գիտե՞ն, թե ինչ կանի Թուրքիան իրենց, երբ այսօրվա վիճակում բացեն սահմանները. Նաիրի Հոխիկյան
BlogՆաիրի Հոխիկյան
Հայաստանի հարևան երկրների խորքային ուսումնասիրություններ անում եմ ավելի քան 15 տարի, որից 11 տարին՝ հենց այդ երկրներում (բացառությամբ Ադրբեջանի)։ Թուրքիան ու Ադրբեջանը իմ մասնագիտական խոշորացույցի տակ են այն ժամանակից, երբ այսօրվա բարձր պաշտոնյաներից շատերը դեռևս դպրոցում սովորում էին ու չգիտեին, թե ինչ կենդանի է Թուրքիան։
Վարչապետից սկսած մինչև ԱԽ քարտուղար կամ մի խումբ պատգամավորներ երբ դիրքորոշումներ վերանայելու մասին լուրջ դեմքով հայտարարություններ են անում, գոնե գիտե՞ն, թե ինչ է Թուրքիան, գիտե՞ն Թուրքիայի տնտեսական ամբողջ ներուժը, այդ երկրի խորքային պետության ծրագրերը, գիտե՞ն, թե ինչ կանի Թուրքիան իրենց, երբ այսօրվա վիճակում բացեն սահմանները։
Չգիտեն։ Չեն էլ կարող իմանալ, քանի որ չունեն ոչ գիտելիք, ոչ կենսափորձ, ոչ էլ սովորելու ցանկություն։
Ավելին՝ այստեղ