Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին։ Տնտեսագետը կարևորել է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ և շատ դեպքերում հոգեվարքի մեջ գտնվելու ժամանակ արհեստական շնչառություն է անհրաժեշտ լինում մինչև որ բուն բժշկական միջամտությունները իրականացնեն։ Արտահերթ ընտրությունները դեռևս շատ քիչ են, որովհետև կախված է նրանից թե արտահերթ ընտրությունները ովքեր են կազմակերպելու, ներկա իշխանությունները թե ժամանակավոր իշխանություն է ձևավորվելու։ Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Եթե նրանք ևս մեկ անգամ լեգիտիմություն ստատան, ապա դրանով ձևակերպվելու է մեր ազգային նպատակները։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք հասարակության մեջ չունենք ձևակերպած ազգային նպատակ։ Իրենց համար կարևոր է, որ գործող իշխանությունը մնա, հանկարծ չփոխվի, բայց ոչինչ որ սահմանները մաս-մաս մենք կտրամադրենք թշնամիներին, ոչինչ, որ տնտեսությունը անկում կապրի, մեր գիտությունը, կրթության համակարգը ընդհանրապես կվերանա, առողջապահություն չենք ունենա։ Մենք լեգիտիմացնում ենք այդ մտածելակերպը և դուրս է գալիս, որ ռացիոնալ մտածող մարդիկ թողնելու են երկիրը և արտագաղթելու են։ Եվ հետագայում հույս ունենալ, որ կվերականգնվի գիտությունը, տնտեսությունը արդեն կարծում եմ ճիշտ չի լինի»։

Նաիրի Սարգսյանը ներկայացրել է, թե նոր իշխանություններին ինչ սկզբունքով պետք է ընտրել և գլխավոր ծրագրերը որոնք պետք է լինեն։ Ըստ նրա շատ կարևոր է, որ նոր իշխանությունը ձևակերպի իր ազգային նպատակը, և կներկայացնի կոնկրետ ծրագրեր. «Այսօր ձևավորվել է շատ բարդ իրավիճակ և ես այս պահին ընդդիմության մեջ էլ որևէ մեկին դեռ չեմ տեսնում, որ կարող է գալ իշխանության քանի որ նախ և առաջ չեմ տեսնում բովանդակային փոխհարաբերություններ, հիմա իշխանություն, ընդդիմություն դեբատը իջել է պլինդուզից ցածր մակարդակի՝ անձերին են վիրավորում, չգիտեմ ինչ են անում և որևէ մեկը գործուն ծրագիր դեռևս չի ներկայացրել, բայց կարծում եմ, նոր ուժը ձևավորվելու ժամանակ երբ որ կձևակերպվի նախ առաջինը՝ ազգային նպատակը, դրա հիման վրա կպատասխանի հետևյալ հարցերին թե ինչ է ցանկանում ՀՀ բնակիչը իշխանությունից, ինչ եմ ես ակնկալում իմ բնակչությունից և այս ամենը կստանա փաստաթղթի տեսք՝ նպատակները կձևակերպվեն, նպատակին հասնելու ճանապարհները կընդգծվեն, այդ ժամանակ մենք կարող ենք պետության վերականգման հույս ունենալ, որովհետև հատկապես ներկայում գործող ընտրական օրենսգրքով ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպելը ի սկզբանե ասեմ, որ մենք դատապարտված ենք ձախողման։ Եվ եթե նոր իշխանությունները գան այդ իմ ասած հարցադրումները չիրականացրած և նպատակները չարդարացրած դուրս է գալու, որ նոր ձևավորված իշխանությունն ունենալու է վստահության ձևավորման խնդիր՝ վստահություն ներդրողների, գործող բիզնեսների, բնակչության աչքի առաջ, իսկ դրանք ժամանակ են պահանջում, իսկ մենք այլևս կորցնելու ժամանակ չունենք։ Չինացիները մի ասացվածք ունեն, որ լավագույն ծառ տնկելու ժամանակը քսան տարի առաջ էր, հաջորդ լավագույնը՝ այսօր է։ Մենք այսօր թողած մեր ծառ տնկելու առաքելությունը, մեզ համար առաջնային գործը թողած զբաղված ենք չգիտեմ ինչով։ Կառավարության հեռանալը այլընտրանք չունի և նրանք անհապաղ պետք է հեռանան»։

Տնտեսագետը նախ նշեց, թե որն է մեր առաջնային խնդիրը․ «Նոր ձևավորվող ուժեր չենք տեսնում, որովհետև մենք չենք ձևակերպում առաջնային և երկրորդային խնդիրներն, առաջնային խնդիրը կառավարության հեռացումն է։ Պատկերացրեք մենք նստում ենք տրանսպորտ և գիտենք որ վարորդը ոչ սթափ վիճակում է և վարորդը մեքենան վարել չի կարողանում, հստակ երևում է, որ մեզ դեպի անդունդն է տանում, մեքենայի մեջ գտնվում է մարդ, ով ասում է, որ ինքը կարող է մեքենայի ղեկը թեքել և մեքենան թեքել այլ կողմ, իսկ մենք ասում ենք, որ մենք իրեն չենք վստահում և պետք է վարորդը շարունակի վարել իր մեքենան։ Իրականում մենք արդեն անդունդն ենք հասել և ժամերի, օրերի կամ ամիսկերի հարց է պետության գոյությունը և մեծ պայթյունը։ Դրա համար առաջնային հարցը նախ վարորդին հեռացնելն է։ Իսկ հետո գուցե և հնարավոր է չկարողանանք մեկ տարվա մեջ գտնել նոր իշխանությանը, այդ դեպքում պետք է ժամանակավոր իշխանութանը հանրային ճնշումների տակ ստիպենք, որ իրականացնեն գործուն ծրագրերը որոնք որ մասնագիտական հանրության կողմից հիմնավորված կդրվի իրենց սեղանին։ Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հույս, որ նրանք կիրականացնեն որոշակի գործողություններ։ Ներկա կառավարությանը բազմիցս ծրագրեր ենք ներկայացրել, բայց նրանց կողմից ընդհանրապես պատասխան չկա։ Նրանք կամ չեն բարեհաճել կարդալ, կամ էլ կարդացել են բայց չեն հասկացել թե ինչ է գրված այնտեղ և ինչ պետք է անեն»:

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված