Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Հրաժարական հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյանին հաշվից հանելը շուտ է

Forbes.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի, ԱԳՆ-ի Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական համալսարանի առաջատար գիտական աշխատակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որպեսզի տեղի ունենան նոր արտահերթ ընտրություններ, և որում նա հույս ունի հաղթել: Հրաժարականը տեղի է ունենալու ապրիլին:

Այդ լուրն ակնթարթորեն է հայտնվել տեղեկատվական հաղորդագրությունների թոփ շարքում և շատերի կողմից ընկալվել է որպես սենսացիա: Եվ դրա համար կան որոշակի հիմքեր: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում, զինադադարի մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը հեղեղվել է զանգվածային բողոքներ ցույցերով, իսկ հիմնական պահանջը վարչապետի անհապաղ հրաժարականն է: Նրա կողմից տարածքային զգալի զիջումների գնով զինադադարի հաստատմանը հանրապետությունում շատերը համարել են դավաճանություն: Թվում է, թե այն քաղաքական գործիչը, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի առաջ խրոխտ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ», բայց, որը, ի վերջո, ընդունել է իր երկրի պարտությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված այսպես կոչված անվտանգության գոտու կորուստը, չի նստելու իր աթոռին անգամ մի քանի օր: Հետխորհրդային Հայաստանի համար Ղարաբաղը տարիներ շարունակ եղել է համակարգ ձևավորող քաղաքական գործոն: Բայց աղետալի ռազմական պարտությունը և Ղարաբաղի այնպիսի խորհրդանիշերի կորուստը, ինչպիսին է Շուշին (18 տարի՝ սկսած 1992 թվականից, այդ քաղաքի գրավումը հայկական ուժերի կողմից նշվել է պետական մակարդակով որպես տոն) և Հադրութը չհանգեցրին Փաշինյանի վաղաժամ հրաժարականին: Ավելին, բողոքի գործողությունների դինամիկան երկու անգամ հասավ գագաթնակետին (2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար), բայց հետո անկում ապրեց: Վարչապետի դեմ միավորվեցին 17 քաղաքական կուսակցություններ, որոնք ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժում» «Ղարաբաղ» կոմիտեի լեգենդար հիմնադիր հայր Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Երեք նախկին նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նույնն են պահանջում նաև պետության գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի և սփյուռքի ներկայացուցիչները: Վարչապետի հրաժարականն են պահանջում նաև զինվորականները գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Բայց Փաշինյանը կարողացավ ոչ միայն նստած մնալ իր աթոռին, այլ նաև արդյունավետ հակահարված տալ վերադառնալով այն տարերքին, որը նրան քաջ ծանոթ էր դեռ «թավշյա հեղափոխություն»-ից էլ առաջ: Վարչապետը դուրս եկավ փողոց և փորձեց մոբիլիզացնել իր կողմնակիցներին: Միևնույն ժամանակ, 2021 թվականի սկզբին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած ժողովրդականության մակարդակի ակնհայտ անկմանը, Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիչը: Եվ հարցը այստեղ ոչ միայն նրա լայն ճանաչվածության մեջ է: Վարչապետի հակառակորդները չկարողացան օրվա համար հայ ընտրողներին առաջարկել համարժեք գործողությունների ծրագիր: Նոստալգիկ ռեսուրսի շահարկումը քիչ է:

1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմի փառավոր հաղթանակների հիշողությունները ոչ մի կերպ չեն օգնում լուծել առկա խնդիրները, լինի դա Ադրբեջանի հետ սահմանազատումը, տարածքներով կրճատված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թե համաճարակի դեմ պայքարը: Սրան հավելենք հասարակության հոգնածությունը նրանցից, ում լրագրողները անվանում են «ղարաբաղյան կլան», չնայած հենց այդ հայեցակարգի համարժեքությունն է միշտ հարցեր առաջացրել արհեստավարժ մասնագետների շրջանում: Բայց կան զանգվածային ընկալումներ, որոնք հաճախ գոյություն ունեն ակադեմիական սոցիոլոգիայի կանոններից անկախ: «Նախկին»-ների նկատմամբ հայ ընտրողները իրենց հաշիվներն ունեն:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ նույնիսկ հայ զինվորականները կամ նախագահ Սարգսյանը պահանջել են Փաշինյանի հրաժարականը առանց նրա հակառակորդներին վճռականորեն աջակցություն ցուցաբերելու: Նրանք ավելի շատ դեմ են (և մինչ հիմա), քան ինչ որ մեկին կողմ: Նման պայմաններում էլ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններ անց կացնել: Դրանք տեղի կունենան հունիսի 20-ին: Բայց դրանց իրականացման նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այս կետը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ:

Այսպիսով, վարչապետի պաշտոնանկությունը ոչ թե նրա քաղաքական կարիերայի ավարտն է, այլ իշխանության մեջ մնալու և այն երկարացնելուն ուղղված ընթացակարգային միջոց: Իսկ ինքը՝ վարչապետը, ասում է. «Ես հրաժարական եմ տալիս ոչ թե հեռանալու, այլ արտահերթ ընտրություններ անց կացնելու համար, և այդ ընթացքում կկատարեմ վարչապետի պարտականությունները»: Ի դեպ, ժ.պ. աշխատելու հենց այդ պահն է եղել Փաշինյանի և ընդդիմության միջև տարաձայնությունների հիմնական հարցը: Վարչապետի հակառակորդները պահանջում էին առանց որևէ պայմանի անհապաղ հեռանալ: Հաստատապես փաստ չէ, որ 2021 թվականի հունիսի 20-ին Փաշինյանը կհաղթի, կամ կհաղաթի այնպես ինչպես երեք տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ալիքի վրա:

Նոր խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կլինի խայտաբղետ: «Իմ քայլը» իշխանամետ շարժման հետ մեկտեղ այնտեղ անպայման ներկայացված կլինեն ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ անձամբ ինքը՝ նախկին նախագահը: Նոր կառավարության ձևավորումը, հնարավոր է, ուղեկցվի փողոցային շարժով: Սակայն Հայաստանի համար դա խորթ չէ: Ինչպես նաև խորթ չէ քաղաքացիական առճակատումների վերածվող ներքաղաքական վեճերը հարթելը: Բայց ով էլ Երևանում գա իշխանության, նա ստիպված է լինելու հաղթահարել առօրյա մարտահրավերները մանևրի ծայրաստիճան նեղ տարածքում: Եվ «փառահեղ անցյալ»-ը հիշելուն ուղղված կոչերը դժվար թե օգնեն ամենաբարդ քաղաքական հանելուկների լուծմանը:

 

Կարեն Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված