Նոր որոշում. մեռելածին երեխաների աճյունները կհրկիզվեն
Ուշադրության կենտրոնումԱռողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը, եթե ծնողը ցանկանում է:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ մեռելածին երեխաների հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ. վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:
Բացի այս, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախարարությունն առաջարկում է մեռելածնի դին հրկիզել: Ըստ առողջապահության նախարարության՝ մեռելածինների տարեկան քանակը 2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում:
Ավելին՝ այստեղ