Շատ լավ եմ աշխատում այն զինվորականների հետ, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. Արտակ Դավթյան
Ուշադրության կենտրոնումԳլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, շտաբը բնականոն ռեժիմով աշխատում է: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա նշել է, որ դա իրավաբանների գործն է, ովքեր կատարում են մեկնաբանություններ:
Հարցին, թե ինչպես է ինքն աշխատում այն զինվորականների հետ, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Դավթյանն ասել է, որ շատ լավ է աշխատում, որևէ խնդիր չկա, կոլեկտիվն աշխատում է ու կատարում է ԳՇ-ի առջև դրված խնդիրները:
Ավելին՝ այստեղ