Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Կանխավճար թողելու պատճառով՝ ստիպված ձեռք են բերել AstraZeneca պատվաստանյութը

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութը, որից հրաժարվել են Եվրոպական 11 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար, եւ, որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ: Այս թեմայով pressmedia.am  կայքը զրուցել է բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

— Պարոն Հովհաննիսյան, Հայաստանում դարձյալ կորոնավիրուսային հիվանդացության աճ կա, ձեր կարծիքով ի՞նչի հետևանք է դա, ի՞նչ է տեղի ունենում։

—  Ամեն դեպքում, սեզոնային ակտիվացում պետք է լիներ, դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչի հետևանք կարող է լինել, որովհետև համաճարակը իր ալիքային բնույթում զարգանում է, ամենայն հավանականությամբ, դեռ բնակչության շրջանում ինչ-որ չափով կար ընկալունակ շերտ, դրա համար էլ այդ սեզոնին, որ պետք է սուր շնչառականները ակտիվանային, նաև կորոնավիրուսի թվերը աճեցին։ 

— Կա գնահատական, որ վերջին շրջանում մարդիկ չէին պահում անվտանգության կանոնները, դիմակներ չէին կրում, հենց մեծամասամբ դա հանգեցրեց այս ալիքի տարածմանը։

—  Ոչ, դա չի կարող լինել պատճառը, որովհետև  մենք արդեն տեսանք, որ շրջաններում, վերջին ամիսների ընթացքում, տարբեր կարգապահությամբ և տարբեր դրսևորումներով մարդիկ մեկ դիմակ էին կրում, մեկ չէին կրում, մեկ պահում էին անվտանգության կանոնները, մեկ չէին պահում, բայց, ամեն դեպքում, համաճարակը իր այն փուլերում, երբ որ պետք է ալիքաձև բարձրացում տար, այդ ժամանակ բարձրացում եղել է, երբ որ պետք է նվազեր՝ նվազել է։ Այսինքն, միայն մեզնից կախված էր այն, որ կարող էինք այնպես անել, որ այդ ալիքները շատ ուժեղ չլինեին, բայց դա պայմանավորված չի միայն դիմակ կրելուց։ Գլոբալ հակահամաճարակային միջոցառումները, քանի որ չեն իրականացվել բոլորը, ինչ որ պետք  է իրականացվեր, այդ պատճառով էլ մեզ մոտ համաճարակը զարգանում է իր սեփական կանոններով։  

—  Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութը, որը  շատ քննադատվեց  հասարակության կողմից։ Միջազգային փորձից ինչ տեղեկատվություններ են ձեզ հայտնի պատվաստանյութի մասին։

— Ինձ հայտնի է  այն, ինչ բոլորս տեսնում ենք, հրապարակումներում բոլոր պատվաստանյութերի հետ կապված կան բացասական և դրական  արձագանքներ, ուղղակի այնպես է ստացվում, որ AstraZeneca-ի հետ խնդիրները ավելի շատ են եղել հրապարակումներում։ Առաջանում են խնդիրները, հետո ուսումնասիրվում են և հերքվում են, բայց, ամեն դեպքում, ստացվում է այնպես, որ այդ պատվաստանյութը ամենաքննադատվողն է, համեմատած մնացածի հետ։ Պետք է լուրջ հանձնաժողովներ աշխատեն, միայն մեր տեղեկատվություններով ճիշտ եզրակացություն դժվար, թե կարողանանք տալ, պետք է մասնագիտական հանձնաժողովներ կազմվեն, որ հստակ կարծիք կազմեն և խորհուրդ տան բնակչությանը, որ հատվածի վրա դա օգտագործեն։ 

— Իսկ դուք ճի՞շտ եք գտնում այն, որ հենց AstraZeneca պատվաստանյութն է  ներկրվել Հայաստան,  հաշվի առնելով, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն հրաժարվել են պատվաստանյութի  օգտագործումից։ 

— Այստեղ  հրաժարվելը մի պատճառ չի ունեցել, շրջանառվում են բազմաթիվ պատճառներ։ Մեր կողմից ժամանակին նորմալ բանակցություններ չի վարվել, որ մենք ռուսական պատվաստանյութը ձեռք բերենք։ Դեռևս պատերազմից առաջ  բանակցություններ են վարել COVAX Facility հարթակում,  բայց  դժվարանում եմ ասել, թե ինչ պատճառներով  են այդ հարթակում վճարումներ իրականացրել։ Հիմա, փաստորեն, կանխավճարը կատարվել է և ստիպված AstraZeneca-ն են ձեռք բերել, որովհետև մյուս տարբերակը՝ Pfizer-ներ, որը որ մեզ համար անհասանելի էր, որովհետև արտադրող երկրները առաջինը իրենց համար են արտադրում  և  ուրիշ երկրներին չեն մատակարարում։ Դրա համար,  ցավոք սրտի, այլ տարբերակ  չունեին, և զուտ նրա համար, որ  նախապես պլանավորել էին, արդեն բանակցել էին և կանխավճար թողել, ստիպված ձեռք են բերել այդ պատվաստանյութը։

 

Աննա Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված