Նախիջևանի ԻՀ-ում ևս լուծարվել է ազգային անվտանգության նախարարությունը
ՔաղաքականությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետության մեջլիսի խոսնակ Վասիֆ Թալիբովը ստորագրել է հրամանագիր Պետական անվտանգության ծառայության ստեղծման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա նոր ծառայության ստեղծումը նպատակ ունի «կատարելագործել Նախիջևանի ԻՀ պետական կառավարման համակարգը»:
Պետական անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել Ալեքբերով Ֆազիլ Նարիմանօղլուն, ով նախկինում զբաղեցրել է Նախիջևանի ԻՀ պետական միգրացիոն ծառայության պետի պաշտոնը:
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով լուծարվել էր ազգաին անվտանգության նախարարությունը և դրա հիմքի վրա հայտարարվել էր արտաքին հետախուզական ծառայության ու պետական անվտանգության ծառայության ստեղծման մասին: