Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում


«168 ժամ»․ Մոռանալ Հերոստրատին․ Փաշինյանը փորձելու է համեմատաբար հեռավոր անցյալի հիշողության բորբոքմամբ ջնջել ամիսների վաղեմություն ունեցող անցյալի ողբերգականությունը

«Ցանկացած ընտրություն, բացի գաղափարների ու խոստումների պայքարից, ինչ-որ իմաստով՝ նաև ժամանակային չափումների մրցություն է։ Ընտրություններին մասնակցող ուժերը նախ գնահատում են անցյալը, ախտորոշում են ներկան և ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրերը։

Այսինքն՝ խաչվում են ժամանակային երեք հանգրվաններ՝ անցյալ, ներկա և ապագա։ Այս մոտեցումը տեղին է հատկապես իշխող ուժի պարագայում, որը, բացի ապագայի մասին գեղեցիկ խոստումներից, ունի նաև անցյալի ու ներկայի համար հասցեական պատասխանատվություն։ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեպքում անցյալն ու ներկան արցախյան վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունն է, կապիտուլյացիան, հետպատերազմական չսպիացող վերքերն ու չհաղթահարված արհավիրքը։

Գուցե նաև արդեն իսկ քանդված ասֆալտը և արդեն իսկ կերած բանակային ելակները։ Ահա այս պատկերի՝ ոչ հեռավոր անցյալի ու դրա հետևանք ներկայի համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ունեն խիստ որոշակի, հասցեական, անվանական պատասխանատվություն։ Ընտրություններն այդ պատասխանատվության առնվազն քաղաքական բաղադրիչի իրացման միջոց պետք է դառնան։ Որևէ առողջ հասարակությունում անցյալի նման բեռ ունեցող որևէ իշխանություն չի կարող վստահության քվե ստանալ, որովհետև այդ քվեն նշանակելու է տեղի ունեցած ողբերգության լեգիտիմացում, ինդուլգենցիա, որ այդ իշխանությունը կարող է աղետի պատճառ դառնալ և որևէ պատասխանատվություն չկրել դրա համար։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին տրված ցանկացած ձայն դառնալու է ոչ միայն ընտրական արդյունքի, այլև մեր հասարակության ախտորոշման արձանագրման ցուցանիշ։

Առաջիկա ընտրություններում հասարակությունը մանիպուլյացվելու է առավել, քան երբևէ։ Մանիպուլյացիայի հիմքում Նիկոլ Փաշինյանը դնելու է ժամանակային չափումների՝ նախկինի, ներկայի ու ապագայի դեֆորմացիան։ Նա հասարակությանը հիշեցնելու է համեմատաբար հեռավոր անցյալը՝ նախահեղափոխական ժամանակաշրջանը, «նախկիններին», «թալանը», «կոռուպցիան»՝ դրանով փորձելով մոռացության մատնել ոչ վաղ անցյալը՝ պատերազմի արհավիրքը և երկիրը կործանման հասցրած իր գործունեությունը։

Խեղաթյուրելով անցյալի այդ չափումները՝ Նիկոլ Փաշինյանը խոստանալու է պայծառ ապագա՝ որպես դրա նախադրյալ ներկայացնելով հեռավոր անցյալի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզչությունը կառուցված է լինելու «միայն թե նախկինները չվերադառնան» սկզբունքով, և մեծ է վտանգը, որ հասարակությունը կուլ է տալու այդ խայծը։ Հանրային գիտակցությունը մանիպուլյացվել ու կառավարելի է դարձել այնպես ու այնքան, որ անցյալի հիշողությունը գերակա է ներկայի նկատմամբ, մարդիկ կույր են ամիսներ առաջ տեղի ունեցած ու շարունակվող աղետի հարցում, բայց նախանձախնդիր են հեռավոր անցյալի, դրա հնարավոր վերադարձը թույլ չտալու պարագային։

Անցյալը Նիկոլ Փաշինյանի համար և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Նա փորձելու է համեմատաբար հեռավոր անցյալի հիշողության բորբոքմամբ ջնջել ամիսների վաղեմություն ունեցող անցյալի ողբերգականությունը։

Հասարակության առնվազն մի մասը նրան թույլ է տվել աղավաղել սեփական հիշողությունը, որի մանիպուլյացիայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձելու է վերարտադրվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել Կարապետյան
Ամենադիտված