Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Փաշինյանը հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև ընտրության արդյունք». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի քննարկվեն ոչ թե պատերազմն ու պատերազմի հետևանքները, այլ քաղաքական ցանկացած օրակարգ: Եվ կապ չունի՝ կլինի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, թե մեկ այլ օրակարգ: Անդրադառնալով հայտարարված արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Փաշինյանը նշված ճանապարհով է առաջ շարժվում՝ լավ հասկանալով, որ պատերազմի արդյունքներն այն գործոններն են, որոնք իրեն երբեք չեն ներվելու: Հիմնական խնդիրն օրակարգի փոփոխությունն է: Երկրորդ՝ ընտրություններ նախաձեռնելով՝ նա իր համար քաղաքական բանակցություններ սկսելու հնարավորություն բացեց: Այս հանգամանքն իր հերթին կնպաստի ընդդիմադիր դաշտում որոշակի հակասություններ մտցնելուն: Մի բան է, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համատեղ պայքարում են հրաժարականի համար, մեկ այլ բան, երբ նրանք մտնում են ընտրական գործընթացների մեջ, որի առկայության ժամանակ ստիպված են լինելու մրցակցել նաև իրար դեմ: Եվ այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև ընդդիմադիր դաշտի ուժերը, միասնությունը ջլատելու խնդիր լուծել: Երրորդ խնդիրը զուտ հանրությանը խաբելն ու ցույց տալն է, թե ինքը վախենալու բան չունի, և իր հիմնական նպատակը ոչ թե իշխանության պահպանումն է, այլ ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հարցը: Եվ եթե այս հարցում նա կարողանա որոշակի հաջողությունների հասնել՝ վերարտադրել իր սեփական իշխանությունը, ապա արդեն այս առումով կլուծի իր ամենամեծ խնդիրը, այն է՝ պատերազմի ադյունքների լեգիտիմացում՝ ընտրությունների ժամանակ ստացված ձայների միջոցով: Սա իր երազանքն է, որին ձգտում է, բայց առաջին երեք խնդիրներն ավելի ակտուալ են»,ասաց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ արտահերթ ընտրությունները հանրության համար որևէ խնդիր չեն լուծելու, ինչը պայմանավորված է մի քանի պատճառներով: «Առաջին՝ եթե այդ ընտրությունների արդյունքում Փաշինյանը շարունակում է իշխանության մնալ, ինչը բացառված չէ, ապա, ըստ էության, նաև շարունակում է ակտիվ պահել իր պատճառով մեր պարտության բոլոր հետևանքները վերացնելու խնդիրը: Այդ խնդիրը չի լուծվելու: Եթե իշխանությունը փոխվում է, ապա դա ենթադրում է ծայրահեղ իրավիճակներում տեղի ունեցած փոփոխություն: Այդ դեպքում շատ մեծ խնդիրներ ժառանգելու տեսակետից նոր իշխանությունների համար բավականին դժվար է լինելու: Այս համատեքստում հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բուն ընտրական գործընթացը նպաստելու է խնդիրների խորացմանը: Խոսքը տնտեսական, անվտանգային, ինչպես նաև մեր հասարակական միասնության ու համերաշխության խնդիրների մասին է: Եթե չպատրաստված պետությունը, չպատրաստված հանրությունը գնում է ընտրությունների, ներքին խնդիրներն ավելի են խորանում: Եվ երկրորդ, ըստ էության, նոր իշխանությունները ժառանգում են կրիտիկական իրավիճակում հայտնված երկիր, այդ իրավիճակում ձևավորված իշխանություն ու քաղաքական համակարգ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը միևնույն ժամանակ նշեց՝ ամենևին համոզված չէ, որ ընտրություններն անպայման տեղի են ունենալու. «Ճիշտ հակառակը՝ խիստ կասկածներ ունեմ ընտրությունների անցկացման առումով, որովհետև հասկանում եմ, որ առնվազն միամտություն կլինի հենվել մշտապես սուտ խոսող Փաշինյանի այն վստահեցումների վրա, թե հունիսի 20-ին ընտրություններ են անցկացվելու: Նշվածը չի բացառվում մանավանդ այն դեպքում, եթե մինչև ընտրությունների օրը Փաշինյանն իր համար դրված որոշակի խնդիրներ լուծված համարի: Այս տեսակետից նաև երկրորդ գործոնը կա. չի բացառվում, որ մինչև մինչև ընտրությունները լինեն այնպիսի զարգացումներ, որ ընդդիմությունը կարողանա Փաշինյանին և իր թիմին իշխանությունից հեռացնել»:

Անդրադառնալով իր այն տեսակետին, ըստ որի, Փաշինյանի հաղթանակը բացառված չէ, քաղաքագետը հավելեց. «Խոսելով այդ հնարավորության մասին՝ նկատի ունեմ, որ դա կարող է լինել բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ: Այդ տեսակետից նա հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև թե ընտրության արդյունք»:

Խոսելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ արդեն ընդունված նախագծի մասին, որով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, քաղաքագետը նշեց. «Նախ՝ ընդդիմադիր դաշտը դեմ է այդ փոփոխություններին, և, ըստ էության, դա իշխանության միակամ որոշման արդյունք էր: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բաներ է հաշվարկել իշխանական թիմը՝ կարծելով, որ այսկերպ հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են: Բայց միանշանակ է այն փաստը, որ ռեյտինգայինը հանելու հանգամանքը ավելի քիչ ընտրողների մասնակցությանն է նպաստելու: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը փորձելու է հենվել իրեն աջակցող քաղաքականապես ակտիվ փոքրամասնության վրա: Բացի այդ, քարոզչական ճանապարհներով, ըստ էության, փորձելու է հասնել մի իրավիճակի, որ իր կողմնակիցները՝ այդ ակտիվ փոքրամասնությունն անպայման գա ընտրությունների, իսկ մնացածը մասնակցելու շահագրգռվածություն կամ հոգեբանական պարտավորություն չտեսնեն: Մենք գիտենք, որ ռեյտինգայինի ժամանակ թեկնածուներն իրենց հարազատներին, մտերիմներին ամեն դեպքում կարողանում են համոզել ընտրատեղամասեր գալ: Այդ ընտրակարգն ավելի շատ հենված է ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ անձի օգտին քվեարկելու քաղաքացիների պատրաստակամության վրա: Եվ հենց այդ հատվածին են փորձում չեզոքացնել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին, իսկ քաղաքականապես ակտիվ փոքրամասնության շրջանում Փաշինյանի աջակիցների թիվը, կարծում եմ, բավականին մեծ է»:

Ամփոփելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանությունների՝ ներքին թշնամիներ փնտրելու նոր դրսևորումներին՝ դրան զուգահեռ դիտարկելով հայաստանյան իշխանության թուրքամետ մոտեցումներն ու հայտարարությունները: Քաղաքագետը շեշտեց, որ երևույթը ներքին թշնամու փնտրտուք չէ: «Իրականում դավաճանության գնացած, մեր պետական և ազգային շահերը դավաճանած մարդիկ փորձում են այդ մեղքն ուրիշների վրա բարդել: Ամենատարբեր ձևերով փորձում են ուրիշներին ներքին թշնամի նշանակել և իրենք իրենց ազատել պատասխանատվությունից: Վստահեցնում եմ, սակայն, որ սա անհաջող փորձ է և այդ մարդկանց որևէ հաջողություն չի բերելու: Ավելի քան համոզված եմ, որ ուշ թե շուտ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրելու իրենց դավաճանության, ինչպես նաև իրենց պատճառով կորսված հայրենիքի ու մեր հազարավոր զինվորների կյանքերի համար: Ես կասկած չունեմ, որ սա ժամանակի խնդիր է, և ուշ թե շուտ դա լինելու է: Ինչ վերաբերում է թուրքամետ հայտարարություններին ու մոտեցումներին, ապա սա շատ պարզ բացահայտում է այն փաստը, որ մենք գործ ունենք ոչ թե հայասեր, հայկական պետության շահերը հաշվի առնող, այլ օտարի շահը սպասարկող իշխանությունների հետ: Ընդ որում, նոր չի բացահայտվում սա, որովհետև նման հայտարարությունների և մոտեցումների շատ վաղուց ենք ականատես լինում: Այս դեպքում փաստացի գործ ունենք թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունների հետ, ինչի ապացույցները, ցավոք, բազում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված