Շուրջ 200 մարմին և մասունք՝ Մեծամորի դիահերձարանի բակում՝ սառնարան-մեքենաների մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշադրության կենտրոնում«Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։
Նկարահանումն իրականացրել ենք նախորդ շաբաթ՝ ապրիլի 3-ին։ Դիահերձարանի բակում մեզ դիմավորեց երիտասարդ մի տղա, ներկայացավ Բժշկական համալսարանի ուսանող, որը, արդեն 6-րդ ամիսն է, մի քանի կամավորի հետ՝ օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, փորձում են մարդկանց օգնել՝ գտնել իրենց որդիներին։
Նա հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, չուզեց անգամ, որ տեսանյութում ձայնը լսվի։ Այդուամենայնիվ, առանց ձայնագրության մեզ որոշ տեղեկություն փոխանցեց, բայց մինչև այդ դժգոհեց համացանցում տարածվող լուրերից, թե Մեծամորում հազարավոր դիակներ կան, և, որ դրանք ոչ պատշաճ պայմաններում են պահվում, ապա ներկայացրեց իրական պատկերը։
Ավելին՝ այստեղ