Ոստիկանապետը կրկին մտավ ՊՆ վարչական համալիր
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կրկին մտավ ՊՆ վարչական համալիր:
Ղազարյանը նախարարությունից դուրս էր եկել քիչ առաջ: Նա անհետ կորած զինծառայողների հարազատներին փոխանցեց, որ ԳՇ պետն առաջարկում է 10-10 ընդունել ծնողներին: Սակայն վերջիններս ցանկանում են, որ նա բոլորին միասին ընդունի:
Ոստիկանապետը հավանաբար ներս մտավ ծնողների խոսքը ԳՇ պետին փոխանցելու: