Պուտին. ՀԱՊԿ Կոլեգիայի խորհրդի նիստում լայն կազմով քննարկվել են առանցքային հարցերը
BlogNews.am-ը գրում է .
ՀԱՊԿ Կոլեգիայի խորհրդի նեղ կազմով կայացած նիստում քննարկվել է ՀԱՊԿ գործառնության հարցը, նշվել են կազմակերպության ամրացման քայլերը: Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նիստն ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ներքո, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:
Պուտինի խոսքով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի ընդլայնված կազմով նիստի ընթացքում կարծիքներ կփոխանակվեն աշխարհում տիրող իրավիճակի եւ միջազգային առօրյա խնդիրների մասին: «Մենք մանրամասն քննարկել ենք առանցքային հարցերը, իրավիճակի մեր ընդհանուր տեսլականը կներկայացնի Հայաստանի նախագահը»: