Լավ օրից չէ, որ Ադրբեջանը սահմանի վրա համը հանում է. մանաթն արժեզրկվել է 47%-ով
BlogՀակոբ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավ օրից չէ, որ Ադրբեջանը սահմանի վրա համը հանում է: Ադրբեջանական մանաթը արժեզրկվել է 47%-ով, իսկ ԿԲ միջազգային պահուստները գտնվում են կրիտիկական մակարդակի վրա: Անցումը ազատ լողացող փոխարժեքին ու մանաթի կտրուկ արժեզրկումը առաջիկա օրերին բերելու է զգալի գնաճի ու խուճապի հանրության շրջանում, ինչը նոր արժեզրկման է բելերու: Երկրի ներսում առաջ եկող սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներից շեղելու լավագույն տարբերակը Ղարաբաղի թեման շատ տաք պահելն է, ինչը տեսնում ենք վերջին օրերին: