Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն


«168 ժամ»․ Անցյալի գերեզմանափորն ու ապագայի մոդերատորը․ Փաշինյանը կարողացավ անկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումները զրոյացնել և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի դիակների վրա

«Նիկոլ Փաշինյանը նման է մարդասպանի, ով զոհի հարազատներին առաջարկում է կառուցել սպանվածի գերեզմանաքարը։ Հենց այդ իմաստն ունի Արցախի ու Հայաստանի ապագայի մասին երեկ արած նրա հայտարարությունը, որին առանց ամոթի ու արժանապատվության զգացումի՝ ծափահարում էին տասնյակ իշխանական պատգամավորներ։

Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակհազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող էր լավագույն դեպքում երազել ուղղակի հրաժարականի մասին։ Բայց նա կարողացավ մարսել այդ ամենը, մարսել այնպես ու այնքան, որ այսօր ոչ միայն պատրաստվում է ընտրությունների, այլ իր հիստերիկ ոճի հանգույն մեղավորներ է նշանակում ու դատավճիռներ է արձակում։ Նիկոլ Փաշինյանի այդ ցինիզմի սնողն ընդհանուր առմամբ հայ հասարակությունն է, ավելի առարկայորեն՝  իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ խմբերն ու գործիչներն են, որոնք հանրային ընդվզումն ու ցասումը կարողացան մսխել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մտածեց՝ եթե կարելի է անհետևանք մարսել կապիտուլյացիան, ինչո՞ւ հանձնել իշխանությունը, առավել ևս՝ կրել պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ, անհատական ու հասցեական մեղավորություն ունի Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի համար։ Բայց նա պատասխանատվության փոխարեն՝ հիմա հայցում է թույլ տալ իրեն կառուցել սպանվածի ապագան։ Նրան այդ ճանապարհին ոչ միայն որևէ մեկը չի կանգնեցնում, այլ հակառակը՝ նրա շրջապատում գտնվողներն են կանգնում ոտքի ու ծափահարում բրեժնևյան ոճով։

Դրանք իրենց նշանակությամբ ու ապաբարոյականությամբ սովորական ծափեր չէին։ Այդ ծափերը դեպի Եռաբլուր կայացած պարադի շարքի ծափահարություններ էին։ Դրանք նաև հայտնի տորթի ու հրավառության բնույթի ծափահարություններ էին։

Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա տրամաբանություն ու հետևողականություն։ Նա բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել, հեղինակազրկել, փչացրել է անցյալը, նախկինի բոլոր ձեռքբերումները և ցանկանում է «ամեն ինչ սկսել իր կետից»։

Այդ առումով Արցախի հանձնումը, որքան էլ ողբերգական հնչի, Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան կորուստ էր, որքան հենց այդ սեփական կետի մեկնարկ։ Արցախը նորանկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումների մարմնավորումն էր, ձեռքբերումներ, որոնցում Նիկոլ Փաշինյանն անգամ հեռավոր մասնակցություն չի ունեցել։

Նա հաջողեց զրոյացնել այդ ձեռքբերումները և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի երիտասարդների դիակների վրա։ Բարոյականությանն  անհաղորդ մի քանի տասնյակ պատգամավորի աղմկոտ ծափահարությունների ու իրականության ողբերգականությանն անհաղորդ տասնյակ կամ գուցե հարյուրհազարավոր քաղաքացիների անպատեհ լռության ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
Ամենադիտված