Եթե իմ երեխուն չբերեն, չտան ինձ, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ. Ես իրենց վատ երազն եմ լինելու. անհետ կորածի ծնող
Ուշադրության կենտրոնումԲոլոր ծնողներին խաբում են՝ էսօր-էգուց անելով. Ես ասում եմ՝ պիտի մեր երեխեքին բերեն տան մեզ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի ծնողներից մեկը:
«Երեխուս եմ ուզում, ոնց տվել եմ, թող բերեն տան ինձ: Չբերեն, ես իրենց ամեն ինչի վրով էթալու եմ, իրենց երեխեքը իմ երեխուց թանկ չեն, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ: Թող բերեն մեր բոլոր անհետ կորածներին: Այսօր Փաշինյանի կողքը թշնամիներ են՝ Թորոսյան, Սարգսյան: Չընդունեց ինձ Փաշինյանը, չբերին իմ երեխուն տվին, եիմ դեմն առնել չի լինի: Էսօր մեր ծնողներից կանչել են, ասել են՝ ձեր երեխեն ա, եկեք տարեք: հսկա երեխեք ենք տվել, եկել ես մի հատ մեշոկ ես տալիս, ասում ես՝ ձերն ա: Ո՞նց, մենք տե՞նց եք երեխա տվել: Մի օր շուտ պետք է բոլոր երեխեքին բերեն, տան: Էսօրվանից զբաղվելու եմ իրենցով:
Ավելին՝ այստեղ