Րաֆֆու ամանորյա «թռիչքը»
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«2016 թվականը կդիմավորենք Ազատության հրապարակում». այս մասին բազմիցս հայտարարել են Նոր Հայաստան շարժման նախաձեռնողները:
Ինչպես հիշում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես վերոնշյալ գաղափարի կողմնակիցներից էր: Չնայած այս ամենին, շրջանառվում են լուրեր, որ Հովհաննիսյանը պատրաստվում է Նոր տարին դիմավորել ԱՄՆ-ում:
Այսինքն, Ժառանգության առաջնորդը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ ու ինքը գնում Ամերիկայի միացյալ նահանգներ:
Որոշ ժամանակ առաջ նշել էի, որ ժողովրդին այսքան անիմաստ խոստումներ ու կոչեր հղելուց հետո Րաֆֆին հանգիստ պլանավորելու է իր Ամանորյա գրաֆիկը, իսկ հիասթափված մարդիկ ավելի ծանր վիճակում են հայտնվելու: Կարծես թե կանխատեսումներս իրականություն են դառնում:
Դե ինչ... սպասենք, թե երբ կվերադառնա Րաֆֆին, ինչ նոր սանրվածք և իմիջ ընտրած կլինի, մի գուցե Apple-ի և Google-ի նոր գովազդներ անգիր արած լինի: Բեղերը Ֆրեդի Մերկուրիի նման թրաշած կլինի, թե ասենք Ջորջ Մայքլի: Էս տարի հացադուլն օրական մի քանի ժամով կանի, թե օրը մեջ: Այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե այսքան լուրջ չլիներ:
Չգիտեմ լալ, թե խնդալ, երբ պատկերացնում եմ, որ այս պարոնը բոլորովին լուրջ դեմքով մի քանի շաբաթ անց էլի բարձրանալու է բեմ և աշխարհացունց ելույթներ է ունենալու: