Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը 6 տարեկան էր, իսկ Աննա Հակոբյանը՝ 3
Ուշադրության կենտրոնումՕսմանյան կայսրության Սուլթան Աբդուլ Համիդ 2-ի հրամանով արգելվել է ջրի քիմիական բանաձևի գրավոր նկարագրությունը՝ H2O: Համիդ 2-րդը կարծում էր, թե մարդիկ ջրի բանաձևով ակնարկում են, որ Համիդ 2-րդը զրո է:
Օրերս ՀՀ-ում արգելվել է «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը, այն պատճառաբանությամբ, թե իբրև ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հասցեին։ Հիշեցնեմ, որ սույն ներկայացումը բեմում խաղարկվում է 1981 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը 6 տարեկան էր, իսկ Աննա Հակոբյանը՝ 3։
Կարծում եմ, ՀՀ որոշ իշխանավորներ, ազատ խոսքի նկատմամբ որդեգրել են սուլթան Համիդ 2-ի քաղաքականությունը և իրենք իսկ լավ իմանալով իրենց՝ «լավագույնս» տալիս են իրենց ինքնագնահատականը և տառապում սեփական վախերից ու թերարժեքության բարդույթներից։
Արթուր Եղիազարյան
Մանրամասն՝ այստեղ