Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Ինչպես ես չստացա տեղեկանք (2-րդ մաս)

Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
 
Ընդունելով և ոգևորվելով մի շարք ընկերներիս կոչը և կոչից` շարունակում եմ գրեթե օն-լայն ռեժիմով ներկայացնել ես-պոլիկլինիկա ռազմաճակատի հաջորդ փուլը: Ինչպես հիշում եք` ինձ պետք է երեք տեղեկանք` 1. որ հոգեկան հիվանդություն չունեմ և չեմ ունեցել, 2. որ նարկոլոգիական հիվանդություն (կախվածություն) չեմ ունեցել ու չունեմ, 3. որ տուբերկուլյոզ չեմ ունեցել և չունեմ: Նախ ասեմ, որ այս օրերին իմացա, թե տուբերկուլյոզն ինչ է, և այն, որ առաջին և երկրորդ տեղեկանքներն իրականում մի հատ են:
Այսօր առավոտվանից կրկին Աբովյան քաղաքակի պոլիկլինիկայում էի ու քանի որ արդեն «անկետա» ունեմ, միանգամից գնացի հոգեբույժի մոտ, որն էլ ինձ պետք է տար առաջին և երկրորդ տեղեկանքները: Պարզվեց՝ առավոտյան այդ ժամին, իսկ այդ ժամը 9:30-ն էր, արդեն հերթ էր, ճիշտ է` ընդամենը երկու հոգի, բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ բժշկուհին տեղում չէր, դեռ չէր եկել, ավելի ճիշտ այդ պահին գտնվում էր Կոտայքի զինկոմիսարիատում...
 
Կաբինետի մոտ հերթն աստիճանաբար մեծանում էր: Հանկարծ, հավանաբար երկնքից, հրեշտակի թևերով իջավ բժշկուհու քույրը, և նա արդեն մեկ ժամից փոքր-ինչ ավել հերթ կանգնած մարդկանց (այդ թվում` հիվանդներին) ասաց դառը ճշմարտությունը. բժշկուհին, այո, զինկոմիսարիատում է, բայց գալու է ժամը 13:00-ին: Հերթը շարունակում էր մեծանալ, բայց առաջին եկածի դեպքի արտահայտությունը ոչնչով չէր տարբերվում վերջին եկածի դեպքի արտահայտությունից: Բոլորն էլ սպասում էին, մի մասը` հոգեբույժին (ինչպես ես), մի մասը՝ նրան, որ Հայաստանը վերջապես ժողովրդավարական երկիր դառնա, մի մասն էլ` Երկնքի արքայությանը կամ Երկրորդ գալստին, հիշեցնեմ` հերթը հոգեբույժի մոտ էր, այսինքն՝ իրար կողքի կանգնած էին ինչպես հոգեկան խնդիրներ ունեցողները, այնպես էլ հոգեկան խնդիրներ չունենալու մասին տեղեկանք խնդրողներս: Բժշկուհին եկավ ժամը 12:57-ին: Հերթում առաջին սպասողը ժպտաց, հասուն տարիքի տղամարդ էր և անմիջապես կանգնեց դռան մոտ: Երկրորդ սպասողը` մի միջինից բարձր տարիքի կին, խիստ հայացքով նայելով տղամարդուն, ասաց. «Դե մտի»: Ես երբեք չեմ մոռանա տղամարդու պատասխանը և այդ բառերն ասելիս նրա` երկու ժամից ավել սպասած դեպքի կատարյալ հանգստությունը. «Գեղեցիկ չի լինի, տիկին, հիմա բժշկուհին նոր է եկել, հավանաբար փոխվում է, եկեք մի քիչ էլ սպասենք»: Սպասեցինք: Ճիշտ 5 րոպեից բժշկուհին դուրս եկավ սենյակից և, դիմելով մեզ, ասաց. «Ժողովուրդ, ես գլխավորի մոտ եմ գնում, հեսա կգամ»: Ես ուշադիր նայեցի առաջին սպասող տղամարդու դեմքին, այնտեղ կարծես գրված լիներ` գեղեցկությունն ամեն հարցում չէ, որ օգնում է: Սպասեցինք, մոտ 40 րոպե: Հանկարծ սենյակից, կրկին հրեշտակի թևերով, այս անգամ բարի-բարի, ճերմակ-ճերմակ հրեշտակի թևերով դուրս եկավ քույրը: Նա, դիմելով սպասողներիս, ասաց. «Ո՞վ է տեղեկանք ստանալու համար եկել»:
 
Այ քեզ բան, մտածեցի ես` գրեթե բարձր, փաստորեն, մարդիկ հասկացան, որ տեղեկանք ստացողներին կարելի է առանձին ընդունելություն ցուցաբերել, ոչ թե որովհետև նրանք հիվանդ չեն, այլ քանի որ հիվանդներն առանձնահատուկ ուշադրության պետք է դարձվեն: Բնականաբար, ասացի՝ ես, ձայն հանեց մի տղա ևս: Երկուսիցս էլ ուզեց անձնագիր և զինգրքույկ (տարել էի) և մտավ ներս: Սպասեցինք` մոտ 40 րոպե: Բժշկուհին եկավ, դիմելով մեզ՝ նա ասաց. «Կոտորվեցիք չէ՞, ժողովուրդ»: Բոլորս հարցը համարեցինք հռետորական, անգամ նրանք, ովքեր չգիտեն, թե հռետորական հարցն ինչ է: Առաջին սպասողը մտավ: Հինգ րոպե անց դուրս եկավ պոլիկլինիկայի հրեշտակաթև քույրը: Նա նախ տվեց այն մյուս տղայի անձնագիրն ու զինգրքույկը` տեղեկանքով, ապա` իմը: Բայց... որպեսզի տեղեկանքն անցնի, պետք է գնալ պոլիկլինիկայի հիմնական շենք (տվյալ շենքից պետք է դուրս գալ և մի որոշ տեղ քայլել), բարձրանալ երրորդ հարկ` վերելակը միայն ծանր հիվանդների և բուժանձնակազմի համար է, մոտենալ տնօրենի տեղակալին, որպեսզի նա ստորագրի: Ես ու բախտակիցս գնացինք ճիշտ երթուղային տաքսիների վարորդների պես` միմյանց «օբգոն» անելով, որ այնտեղ հերթում առաջ ընկնենք: Խոստովանեմ, նա հաղթեց ինձ: Բայց, փառք Աստծո, տեղակալի մոտ հերթ չկար, և ես արագ մտա, արագ ստորագրեց, բայց... որպեսզի տեղեկանքն անցնի, պետք է նաև, որ ես այն տանեմ Աբովյանի բուժկենտրոնի տնօրենի մոտ, որ նա կնքի: Բուժկենտրոնը նույն պոլիկլինիկայի տարածքում է (ավելի ճիշտ` հակառակը), բայց կրկին պետք է դուրս գալ պոլիկլինիկայի շենքից, ոտքով` այս անգամ ավելի երկար քայլել, բարձրանալ երրորդ հարկ (հիշում եք` վերելակն ում համար է), ձախ անել, ապա` կտրուկ աջ, և ահա դու տնօրենի ընդունարանում ես:
 
Երբ հայտնվեցի այնտեղ, տպավորություն ստացա, որ տնօրենին ոչ ոք չի տեսել` երբեք: Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նա կա, որ նրա անունը սկսվում է «Վ» տառով, ազգանունն էլ Մանուկյանն է, բայց ոչ ոք նրան չի տեսել, դուռն այդքան ամուր փակ էր: Ընդունարանի աղջիկը հարցրեց, թե ինչ հարցով եմ, և ժպտաց, բայց ավելի լիաթոք ես ժպտացի, պարզվեց՝ կնիքը նրա մոտ է, կնքողն էլ նա է (բա որ ասում եմ` տնօրենին ոչ ոք չի տեսել...): Կնքեց, և ես կարող եմ ապացուցել, որ հոգեբուժական և նարկոլոգիական հաշվառման կանգնած չեմ եղել և չեմ, չնայած այսքանից հետո գուցե հաշվառվեմ...
 
Բայց ինձ պետք է մեկ տեղեկանք ևս` տուբերկուլյոզ: Պարզվեց, որ որպեսզի ապացուցես, որ տուբերկուլյոզ չունես, պետք է քո թաղամասի թերապևտը քեզ ուղեգիր տա, որպեսզի ֆուլոգրաֆիա անես: Բայց իմ թաղամասի թերապևտն այսօր աշխատանքի չէր եկել, ավելին` արձակուրդի մեջ է, և ես հասկացա, որ առաջին տեղեկանքիս ուժը կարող է կորել շուտով: Օգնության հասավ գլխավոր բուժքույրը` իրականում պոլիկլինիկայի ամենապատրաստակամ մարդը: Նա ինձ ասաց, որ ուղեգիր կարող եմ ստանալ ցանկացած թերապևտից, միայն թե պետք էր ազատ թերապևտ գտնել: Գտա, կրկին սիրալիր և պատրաստակամ մի բժշկուհու, ում ազգանունը, ցավոք չիմացա: Ուղեգիր տվեց: Բայց... հարցրեց ինձ. «Իսկ ֆուլոգրաֆիան պետպատվե՞ր է, թե՞ վճարովի»: Տրամաբանելով և իմանալով, որ Հայաստանում բուժօգնությունը պոլիկլինիկաներում անվճար է, ես «Ի՞նչ» դեմքի արտահայտությամբ նայեցի բժշկուհուն: Նա կրկնեց հարցը, ես պատասխանեցի, իսկ ինչու պետք է վճարովի լինի: Նա ոչինչ չասաց և խնդրեց, որ միասին գնանք տնօրենի առաջին տեղակալի մոտ, որպեսզի պարզենք: Պարզվեց՝ վճարովի է: Հարցս՝ բա պետպատվեր... Կիսատ թողնելով հարցս` առաջին տեղակալն ասաց. «Պետպատվեր տեղերը վերջացել են: Պետք է վճարեք, շատ չէ` երկու հազար դրամ»: Բժշկուհին գրեց չեկը` պետք է անցնի ֆուլոգրաֆիա, որի դիմաց պետք է վճարի 2000 դրամ, ստորագրեց, կնքեց և տվեց ինձ. «Դե գնա, բայց իմացի, որ քեզ հետ համաձայն եմ, պետք է անվճար լինի»: Ես ինձ զգացի այնպես, ինչպես իրեն զգացել է Վարդան Մամիկոնյանն Ավարայրի ճակատամարտից հետո և խելոք գնացի` վճարելու:
 
Պազվեց` վճարելու տեղը տնօրենի ընդունարանն է (հիշում եք, որ այն շենքից դուրս է` այլ շենքում, երրորդ հարկ): Նորից գնացի, նորից բարևեցի, վճարեցի, չեկը տվեցին, գնացի ֆուլոգրաֆիայի: Թոքերս նկարեց: Ապա, երբ ես արդեն հագնվել էի և պատրաստվում էի վերցնել պատասխանն ու դուրս գալ` շտապելով հակատուբերկուլյուզ տեղեկանքս ստանալու, բժշկուհին ասաց. «Պատասխանը` վաղը»: «Այսինքն, ինչպե՞ս թե վաղը, այսօր ՈՉ ՄԻ ԿԵՐՊ հնարավո՞ր չէ»,- հատուկ շեշտելով ՈՉ ՄԻ ԿԵՐՊ-ը՝ ասացի ես: «Ոչ, այսօր որ տամ, ժապավենը կվնասեմ»,- ասաց բժշկուհին, ես չհամառեցի, մի տեսակ ոչ ուժ կար, ոչ էլ` փող:
 
Ուրեմն, վաղը ես նորից եմ գնալու Աբովյանի պոլիկլինիկա, որպեսզի ստանամ ֆուլոգրաֆիայիս պտասխանը, որի հիման վրա էլ` տեղեկանք այն մասին, որ ես տուբերկուլյոզ չունեմ և չեմ ունեցել: Իսկ մինչ այդ խնդրում եմ առողջապահության նախարարությանը մարզային պոլիկլինիկաների շենքերը և ոչ միայն շենքերը վերանորոգելուն զուգահեռ վերանորոգել և մաքուր պահել նաև զուգարանները. ամոթ է:
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված