Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան


«168 ժամ»․ Փաշինյանը ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ՝ «Ժողովրդի իշխանության» ականջահաճո կարգախոսի ներքո

«Ժողովրդի իշխանություն»։ Սա է այն հիմնական կոդը, որով Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի պահպանում է իշխանությունը և մտադիր է վերարտադրվել առաջիկա ընտրություններում։ «Ժողովրդի իշխանություն» արտահայտությունն իրականում մեղմասացություն է, էվֆեմիզմ, որով նա փորձել է քողարկել անիշխանությունը, փորձել է, հաջողում է, և կա վտանգ, որ էլի կհաջողի։

2018 թվականի այս օրերին Հայաստանում անիշխանություն էր՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ահա այդ անիշխանությունը Նիկոլ Փաշինյանը փաթեթավորեց՝ որպես «ժողովրդի իշխանություն», և իրեն պարտադրեց՝ որպես վարչապետ։ Հետագա իրադարձությունները, Ազգային ժողովի պաշարումն ու առումը, որպես դրա հետևանք՝ 2018-ի դեկտեմբերի ընտրություններն անիշխանության լեգիտիմիզացիայի փորձեր էին, որոնք սոսկ ֆորմալ ձևակերպումներ տվեցին անիշխանությանը, բայց երևույթն ինքնին դրանից չփոխվեց․ Նիկոլ Փաշինյանը հաստատվեց վարչապետի պաշտոնում՝ որպես անիշխանության առաջնորդ։

«Ժողովրդի իշխանությունը» հաճելի թույն է, որը սղոցում է մարդկանց ունկերը և նրանց մոտ ստեղծում է պատրանք, թե իրենք են իշխանության կրողները։ Իրականությունը ճիշտ հակառակն է․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի իշխանության մարմնավորողը, այլ նրա անձնական իշխանությունն է մատուցվում՝ որպես «ժողովրդի իշխանություն»։ Անկախ իրերի դրությունից, սակայն, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է այս մեղմասացությունը դարձնել քաղաքական կրեդո և մոլորության մեջ գցել հասարակությանը, որն ինչ-որ իմաստով նարկոտիկ կախվածության մեջ է հայտնվել այն ստից, որ փողոցի այն տղան մարմնավորում է «ժողովրդի իշխանությունը»։ Քանի որ սուտը ներարկվել է չափազանց մեծ չափաբաժիններով, պատրանքն էլ մեթոդաբար պարտադրվել է՝ որպես իրականություն, հասարակության առնվազն մի մասը դեռևս չի գիտակցել, որ Փաշինյանն այլևս ոչ թե փողոցի այն տղան է, այլ կառավարական ամառանոցի բդեշխն ու զրահապատ շարասյուների ուղևորը, որի համար ժողովուրդը ոչ թե իշխանության աղբյուր է, ինչպես ներկայացվում է, այլ իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ անիշխանության հենարան։

Ահա այդ հենարանի վրա խարսխվելով էլ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի Հայաստանը պահում է անիշխանության ռեժիմում՝ դրա համար իրացնելով  իշխանության ընձեռած բոլոր հնարավորությունները։ Հակառակ պարագայում, երկրում իշխանության գոյության պայմաններում, պետության հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև դա հնարավոր էր անիշխանության դեպքում միայն։ Քաղաքական կայացած համակարգի ու էլիտաների բացակայության պայմաններում «ժողովրդի իշխանությունն» իրականում անարխիան է՝ դասական սահմանմամբ հասարակությունը՝ առանց պետականության։

Իր իշխանության արշալույսին բոլոր «իզմերը» մերժող Նիկոլ Փաշինյանն իրականում դավանում է անարխիզմին, որը պետությունը համարում է ոչ ցանկալի և վնասակար ինստիտուցիա։

Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ թե սոցիալական, այլ ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ։ «Ժողովրդի իշխանության» ականջահաճո կարգախոսի ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Ամենադիտված