Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում աղմկահարույց հայտարարություն արեց ՀՀ նախագահի մասին

Հասարակություն

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստին որպես երրորդ անձ ներգրավված վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը պնդեց, որ Տիրան Խաչատրյանի ներկայացրած հայցը դատարանը պետք է ամբողջությամբ մերժի։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Ներկայացուցիչը հղում անելով Սահմանադրությանը՝ բերեց մի քանի հիմքեր. «Զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո, ԶՈՒ ԳՇ-ն հանդիսանում է ԶՈՒ-երի բաղկացուցիչ մաս։ ԶՈՒ ԳՇ-ն հանդիսանալով ԶՈՒ-երի բաղկացուցիչ մաս գտնվում է Կառավարության ենթակայության ներքո և հանդիսանում է ՊՆ-ին ենթակա մարմին։ Վարչական ակտը պետք է ունենա արտաքին ներգործությունը, իսկ այն չի կարող ունենալ, եթե առկա են աշխատանքային ենթակայական հարաբերություններ»։

Ըստ նրա՝ թեև հրամանագիրը ստորագրում է Հանրապետության նախագահը, սակայն դա ձևական ակտ է. «Ձևական ակտով Հանրապետության նախագահը պետք է ստորագրի, բայց, ըստ էության, որոշման կայացման իրավասությունը վերապահված է Հանրապետության վարչապետին։ Նախագահը չունի այդ հրամանագրի բովանդակությունից տարբերվող այլ լիազորություն։ Գտնում ենք, որ այնքանով, որքանով նախագահը հանդիսանում է բարձրագույն զինվորական պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող սուբյեկտ, ԳՇ պետի տեղակալի և նախագահի միջև ենթակայական հարաբերությունները ևս հստակ են»։

Հայցվոր կողմի դիտարկմանը, որ Տիրան Խաչատրյանն անհիմն է ազատվել ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ներկայացուցիչն ասաց, որ նշված հիմքը հիմնավորված չէ և առարկայազուրկ է.

«Սահմանադրությամբ որոշակի իրավահարաբերություններ հաշվի առնելով՝ որոշ դեպքերում ազատումն իրականացվում է նաև որոշակի հարաբերությունների առանձնահատկություններով։ Օրինակ՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում ազատման հիմքեր կարող են չլինել, այսինքն՝ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ օրենքով ՀՀ նախագահը վարչապետի առաջարկության հիման վրա նշանակում է ԶՈՒ սպայակազմին օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվել է օրենքի պահանջներին խիստ համապատասխան»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը մի քանի ճշտող հարցեր ուղղեց վարչապետի ներկայացուցչին.

«Արդյոք նախագահն իրավունք ունի՞ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին հրամաններ տալ, եթե այո, ապա արդյոք տվյալ անձնավորությունը պարտավո՞ր է կատարել այդ հրամանները»։

Ներկայացուցիչը  պատասխանեց. «Հրամանների մասով նախագահը, բնականաբար չունի իրավունք։ ԶՈՒ ԳՇ-ն ԶՈՒ-երի բաղկացուցիչ մասն է, ԶՈՒ-երը կառավարության ենթակայության ներքո են, վարչապետն իրավասու է նշանակումներ կատարել այնտեղ, իսկ նախագահի կողմից հրամանագիր ստորագրելը զուտ ձևական պահանջ է։ Հանրապետության նախագահը զուտ ֆորմալացնում է վարչապետի առաջարկությունը։ Նախագահը չունի լիազորություն»։

Փաստաբան Ավետիքյանը նշեց, որ ներկայացուցիչն այդ պատասխաններով իրեն շփոթեցնում է. «Ի՞նչ լիազորություն ունի նախագահը։ Ունենք նախագահի ինստիտուտ, հարկեր են վճարում, որպեսզի նախագահն աշխատավարձ ստանա, իր գործառույթներն անի։ Նա վարչապետի կամակատա՞րն է»։

«Նախագահը զուտ պետության ղեկավարն է, նա շատ սիմվոլիկ դերակատարում ունի»,- հայտարարեց վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչն էլ նշեց, որ Սահմանադրությամբ երբ նախագահը ստանում է միջնորդությունը, կարող է ստորագրել, կարող է դիմել ՍԴ և վիճարկել սահմանադրականությունը, կարող է վերադարձնել վարչապետին՝ իր առարկություններով և կարող է չստորագրել. այսինքն՝ կարող է չորս որոշում կայացնել։

Վարչապետի ներկայացուցիչն էլ նշեց, որ ինքը նկատի ուներ նախագահի դերակատարման մասին։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ավելին՝ այստեղ

 

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին
Ամենադիտված