Ինչպես նվազեցնել շաքարի պարունակությունն արյան մեջ հապալասի օգնությամբ
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շաքարախտը կամ, այսպես կոչված, «լուռ մարդասպանը», լուրջ ախտանշաններ ցույց չի տալիս, անգամ հաճախ չենք իմանում, որ օրգանիզմում նման հիվանդություն է զարգանում: Սակայն, ինչպես և ցանկացած հիվանդություն, այն ունի հետևողականության կարիք:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունն ուղեկցվում է արյան բարձր ճնշմամբ: Ձեզ եմ ներկայացնում շաքարի մակարդակի նվազեցմանն օգնող բաղադրատոմս՝ հապալասի ճյուղի և տերևների միջոցով:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հապալասի փշրած ճյուղ, որոնք պետք է դնել տարայի մեջ, վրան 1 բաժակ եռման ջուր լցնել և եփել 10 րոպե: Ստացված թուրմը պետք է թողնել 1 ժամ փակ տարայում, ապա քամել և ըմպել փոքր կումերով ամբողջ օրվա ընթացքում: Այս գործողությունը պետք է կատարել մեկ ամիս շարունակ: