Սպանության փորձ՝ Երևանում՚. Կադրեր՝ իրականացված հատուկ օպերացիայից
TVԱպրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Իրավապահները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։
Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Ավելին՝ այստեղ