«Նոր Հայաստան» ճակատը` Ազատության հրապարակի հետնամուտքում
BlogԱրմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկայիս քաղաքական արենայում պասիվություն է նկատվում, միայն փոքր-ինչ ակտիվության նշույլներ է ի ցույց դնում «Նոր Հայաստան» ճակատը: Թերևս «Նոր Հայաստան» ճակատը դեկտեմբերի 1-ի հանրահավաքով իր պայքարի մեկնարկը լավ էր տվել, սակայն իրենց հավաքած մարդկային ռեսուրսը շատ արագ մաշվեց ու զրոյացավ:
«Նոր Հայաստան»-ը կարճ ժամանակահատվածի ընթացքում հիասթափեցրեց մարդկանց: այս ամենի պատճաը ոչ այնքան մարտավարական սխալներն էին, ինչպես նշում է Ժիրայր Սեֆիլյանը, այլ ռազմավարական և բովանդակային: «Նոր Հայաստան» ճակատի անդամների հավաքներին ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է նկատել, որ ելույթները բովանդակային առումով գրավիչ չէին և բացակայում էին հռետորության դրսևորումները: Օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն օր նույն տեքստը կրկնում էր այնպես, որ միայն շատ լարվելու դեպքու, կարող ես հասկանալ, թե ինչ է ուզում ասել ի վերջո այդ մարդը:
Մյուս կողմից «Նոր Հայաստան» ճակատի ամնդամները գրեթե ամեն օր նախաձեռնում էին հանրահավաքներ և երթեր: Սակայն բոլորս էլ գիտենք, որ եթե ինչ-որ ակցիա կազմակերպվում է, ապա պետք է լինի հիմնավորված ասելիք, որպեսզի մարդիկ գան լսելու և սրտների խորքում համոզված լինեն, որ տրամաբանական և խորը դիտարկումներ են արվում հարթակից: Հենց սրանում է կայանում քաղաքական գործիչների տարբերությունը հասարակ քաղաքացիներից: