Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Պոպուլիզմի ժամանակն անցել է. Եկել է պատասխանատու լուծումներ առաջարկելու ժամանակը

Իրավաբան Գևորգ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդեն ամիսներ շարունակ քաղաքական ու ինստիտոցիոնալ ճգնաժամի, պատերազմի աղետալի հետևանքերը մեղմելու որևէ նշույլ ցույց չտվող երկրում դա ապագայի, պետականության պահպանման, տնտեսական կայունության հասնելու՝ թերևս ընդունելի միակ միջոցն է։ Պարզ է, որ արտահերթ ընտրությունները լինելու են շատ բարդ։ Ատելության քարոզով ու պոպուլիզմով իշխանության եկած թիմը քանդել է ամեն բան, հատված-հատված արել մեր ժողովրդին, հեռու տարել մեզ ճշմարիտ արժեքներից՝ ոչնչացնելով ամենակարևորը՝ միաբան լինելու մեր կամքն ու ոգին։ Մոտ երեք տարի սնվելով «նախկիններ» - «ներկաներ» արատավոր թեզով՝ մենք որպես ազգ և պետություն, կարծես կորցրել ենք մեր դիմադրողականությունը. Մինչդեռ պատերազմը չի ավարտվել ու թշնամին հավակնություններ ունի Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ։ Հենց այս պայմաններում ընտրությունների կարևորությունը բացառիկ է, քանզի հակառակորդի հոխորտանքերին պաշտոնական Երևանից անգամ նորմալ պատասխան չի հնչեցվում։
Մենք այսօր ծնկել, բայց չենք ընկել։ Ու պետք է միացյալ ջանք գործադրենք ոտքի կանգնելու համար։ Իսկ դրա միակ ուղին քաղաքական ուժերի ու կուսակցությունների կողմից ընտրություններում իրատեսական լուծումներ առաջարկելն է։ Լուծումներ, որ բառով չեն, այլ գործողությամբ, կենսագրությամբ, արդեն արձանագրած ձեռքբերումներով ու չափելի արդյունքներով։ Փաստ է, որ պոպուլիստական ու «երկիրը փրկելու» հայտով հանդես եկող նորաթուխ թիմերին հավատալը երկիրը գցելու է էլ ավելի մեծ արհավիրքների հորձանուտ։ Մյուս կողմից՝ նախընտրական քաղաքական աճուրդների մեջ երբեմն խճճված ուժերն արդյո՞ք ունակ են երկիրը հանել այս վիճակից։ Պատասխանը միանշանակ հուսադրող չէ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից քանի՞սն ունեն հստակ ձևակերպված մոտեցում մեր երկրի անվտանգության ու տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ։ Այնպիսի մոտեցում, որ իրատեսական է, գործարկելի ու փաստարկված։
Սրանք առանցքային հարցեր են, որոնց պատասխանները պիտի պայմանավորեն մեր հայրենիքի ապագան։ Ու այդ առումով կարևոր էր նախօրեին քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկի՝ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանի՝ երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ հնչեցրած մոտեցումը, որի համաձայն մեր անվտանգության առանցքային տարրը պիտի լինի «ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կնքումը»։ Անհերքելի է, որ անվտանգության դեֆիցիտի պայմաններում մենք, ունենալով տարբեր գործընկերներ, պետք է արձանագրենք, որ միայն ՌԴ-ն էր, որ պատերազմի իրական պայմաններում մեզ ռազմատեխնիկական ամենատարբեր օժանդակություն ցուցաբերեց։ Ավելին՝ եթե ՌԴ-ի ջանքերը չլինեին, մենք այսօր Արցախի շուրջ ձևավորված հարցում կունենայինք մեզ համար որակապես շատ ավելի ոչ շահեկան վիճակ։ Աշխարհում մենք՝ որպես փոքր ու քիչ ռեսուրսներ ունեցող երկիր, պետք է հստակ գիտակցենք, որ միայն վստահելի ու փոխշահավետ գործակցությունը կարող է երաշխիք լինել մեր պետության անվտանգության համար, իսկ ՌԴ-ն այն միակ երկիրն է, որ այդ երաշխիքները մեզ տալիս է։ Եվ շատ բնական ու տրամաբանական է, որ ՌԴ-ն մեզ համար ռազմավարական գործընկեր է, դաշնակից երկիր։
Տնտեսական ներկա վիճակի կարգավորման մասով գյումրեցի արվեստագետների հետ կայացած հանդիպման ժամանակ արժեքավոր էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարը՝Գագիկ Ծառուկյանը, իր սովորության համաձայն, շատ իրատեսական ու առակայական լուծումներ է առաջարկում, որոնք, սովորաբար իսպառ բացակայում են շատ այլ՝ հին ու նոր քաղաքական թիմերի մոտ։
Արձանագրենք, որ տնտեսությունը կենացներ չի սիրում. Նա սիրում է թվեր, ռեսուրսների խելամիտ հաշվարկ, իրատեսական ծրագրեր։ Ու հենց նշյալի ներքո կարևոր էր մոտ 30հազ. ՀՀ քաղաքացու տարիներ շարունակ աշխատանքով ապահովող ԲՀԿ-ի ղեկավարի դիտարկումն առ այն, որ տնտեսությունը պիտի լինի «ներդրումային, այլ ոչ թե սպառողական»։ Սպառողական տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է պետությունը։ Ավելին՝ փոքր ու միջին բիզնեսը, որի մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեում 1.8% է, պետք է սկզբնական շրջանում մեկ տարով ազատվի հարկերից, որպեսզի կայունացնի իր դիրքերը ու լինի մրցունակ։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի ղեկավարը առաջարկում է մինչև 3մլն դրամի չափ վարկերը զրոյացնել: Արդյունքում շուրջ 2.2մլն վարկառուներից մոտ 2մլն-ի վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցեն 2-3%-ը: Սա առարկայական ու լուրջ խթան է տնտեսության համար, որի ներքո ՀՀ քաղաքացին, դուրս գալով վարկերի մաշեցնող բեռից,տնտեսապես կակտիվանա՝զարկ տալով երկրի հզորացմանը։
Անվտանգության ու տնտեսության հիմնահարցերը մերօրյա ՀՀ-ի կարևորագույն մարտահրավերներն են, ու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է այդ ոլորտները կարգավորելու՝ առաջին հերթին առարկայական, չափելի, փաստերի ու վիճ.տվյալների վերլուծության հիմքով առաջարկներ ներկայացնեն ընտրողին։ Դրանք պիտի լինեն տարաբնույթ ու ամենակարևոր՝ իրատեսական, որպեսզի ՀՀ-ի քաղաքացին կարողանա իր ընտրության մեջ առաջնորդվել ոչ թե պոպուլիստների կամ փրկիչների խոստումներով, այլ պետությունը ներսից ընկալող, նրա խնդիրներին գործնականում ծանոթ ու դրանց կիրառական առաջարկներով։ Եվ այս առումով Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած թեզերը շահեկանորեն առանձնանում են: Վերջին տարիներին մեր ազգաբնակչությունը համոզվեց, որ պոպուլիզմն ու ամբոխավարությունը խոսքից այն կողմ որևէ ձեռքբերում չունեցող հռետորաբանների գործիքն են, որը վտանգավոր է պետականության կորստի ռիսկի ներկա փուլում գտնվող մեր երկրի համար։
Քաղաքականությունը բարի ցանկությունների տիրույթ չէ, այլ գոյություն ունեցող հնարավորությունների դաշտ. Քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին պատասխանատու ու իրատես մոտեցում ցուցաբերեն սեփական երկրի ազգային շահերի՝ իրենց մոտեցումները հանրությանը ներկայացնելիս։ Սրանով է հենց կարևոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու գործիքակազմի իրատեսականությունը:
Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում
Ամենադիտված