Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք. մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը. Թուրքագետ
Ուշադրության կենտրոնումՎարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս գիշեր ևս թշնամին օգտվել է Հայաստանում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը։
Ու ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման կամ ՄԱԿ բանաձև չի կարող կանգնեցնել իրենց։
Նորից հիշեցնեմ, որ մեր թշնամիների համար այս պահին Սյունիքը ավելի մեծ առաջնահերթություն է, քան Արցախի մնացած հատվածը վերջնական նվաճելը։ Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք՝ անհնար դարձնելու համար Սյունիքում հայերի բնականոն կյանքը։ Առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճնշումն այս ուղղությամբ միայն մեծանալու է։
Ավելին՝ այստեղ