2015-ի հետքերով
BlogՏնտեսական անկյունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գաղտնիք չէ, որ 2015-ի մեկնարկը եղավ ծանր տնտեսական պայմաններում: Ի թիվս մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների` տնտեսության վատթարացման վրա ազդեցություն էր թողել նաև միջազգային տնտեսական շուկայի անկայուն վիճակը: Ռուբլու արժեզրկմանը հետևեց տրանսֆերտների կրճատումը, որը չէր կարող իր ազդեցությունը չթողնել ՀՀ տնտեսության վրա:
Վերը նշված գործոնների հետևանքով առաջացած լարվածությունը թուլացնելու համար Կենտրոնական դրամատունն ու կառավարությունը ձեռնարկեցին մի շարք միջոցներ: Հանուն արդարության պետք է նշել, որ ձեռնարկված քայլերը քիչ թե շատ տվեցին իրենց արդյունքները և ՀՀ-ն կարողացավ ԵԱՏՄ երկրների շարքում դառնալ ամենմեծ տնտեսական աճ գրանցողներից մեկը:
Հուսանք, որ 2016-ը ֆինանսական շուկայում կլինի ավելի բարեհաճ ու զերծ կմնանք լայնամասշտաբ տատանումներից: