Անապահով ընտանիքներին կբաշխվեն անվճար թվային ընդունիչ սարքեր
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կառավարության հաստատած կարգի համաձայն, կառավարությունը որոշել է սոցիալապես անապահով 48733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: