Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը. sputnik Armenia

Ուշադրության կենտրոնում

Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:

Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):

Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։

«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։

Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։

Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։

Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։

Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։

Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը  հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։

«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, – նշեց Աբրահամյանը։

Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։

«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։

Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։

Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։

Ավելին՝ այստեղ

Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվել
Ամենադիտված