Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել, այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան. Բագրատյան
BlogՀրանտ Բագրատյան
Մամուլին ինչ-որ լուրեր են մատուցել Սյունիքում խնդիրը իբր թե կարգավորելու մասին։ Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Մեր տարածքում պոստեր կունենան և իրենց ձեռքում մնաց 3.2.3.2 բարձրունքը։ Մինչև դեմարկացիա կլինի։ Նույնիսկ հավի ուղեղ ունեցողները հասկանում են, որ առաջիկա տարիներին հայ-ադրբեջանական սահման դելիմիտացիա ու դեմարկացիա չի լինելու։ Այն կլինի, երբ նրանք ամբողջությամբ կխժռեն Սյունիքը։
Հիմա այլևս նրանք մեր տարածքում են մեր իսկ կողմից օրինականացված պայմանավորվության արդյունքում։ Հողատու կապիտուլյանտը նորից տվեց։ Էն մի բ-ի տղա պուտանկեն էլ, որ երկրի սահմանների պատասխանատուն է, Հայաստանից ու հայ ժողովրդից խիստ նեղացած դրսերում է, զբաղված իր «ընտանիքի» բիզնես հարցերով։
Ավելին՝ այստեղ