Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Երևանում սպասում են ռուսական ջախջախիչ հարվածին Բաքվին

Svpressa.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսների համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանը «svpressa.ru»-ի հետ զրուցում ասել է, որ ներկայիս ստեղծված սահմանային լարված իրավիճակը այն պատճառով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայիս սահմաններում են հայտնվել ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը որպես պետություն գոյություն չի ունեցել, Հայաստանն ունեցել է այլ սահմաններ, համապատասխանաբար, սահմանները գծվել են որպես վարչական տարածքներ խորհրդային Միության ժամանակաշրջանում և հիմա երկու կողմերն էլ աշխատում են քարտեզներով, ընդ որում Հայաստանի դիրքն իրավաբանորեն ավելի ուժեղ է, բայց Հայաստանի իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, վախենում է պաշտպանել իրենը:

- Ադրբեջանական ալիքները գրում են, որ ենթադրաբար սահմանների հստակեցման մասին պայմանավորվածություններ եղել են դեռ նոյեմբերի 10-ին, բայց Հայաստանի իշխանությունները դա թաքցրել են: Որքանո՞վ է դա իրատեսական:

- Փաշինյանի օրոք ամեն ինչ հնարավոր է: Մարդը հանձնեց Ղարաբաղը, ինչու՞ չպետք է հանձնի Հայաստանի տարածքը: Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետն իրավունք չունի որոշումներ կայացնել երկրի տարածքը այլ երկիրին հանձնելու վերաբերյալ: Նման համաձայնագիրը պետք է անցնի խորհրդարանով:

- Կարո՞ղ է այս սրացումը կապված լինել Հայաստանում ընտրությունների հետ: Համենայն դեպս, ինչպե՞ս կարող են այն օգտագործել տարբեր քաղաքական ուժեր:

 - Նրանք արդեն օգտագործում են դա: Փաշինյանը փորձում է խնդրի լուծումը գցել Ռուսաստանի վրա: Եթե Մոսկվան որոշում ընդունի, ապա Փաշինյանը կասի, որ դա իր վաստակն է, իսկ եթե չընդունի, ապա կսկսեն բղավել, որ «Ռուսաստանը կրկին դավաճանել է» և «մենք պետք է այլ դաշնակիցներ փնտրենք»: Թեկուզ հենց նույն ֆրանսիացիներին, որոնք միանշանակորեն պաշտպանել են հայկական դիրքորոշումը:

- Իսկ իրական պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը կպայքարի՞ հանուն Հայաստանի:

- ՀԱՊԿ-ը պարտավոր է պայքարել հանուն Հայաստանի, եթե հարձակվեն նրա տարածքի վրա: Եվ սխալ է հասկացվում ՀԱՊԿ-ի էությունը: Դա Ռուսաստանի միակողմանի երաշխիքների հովանու ներքո անդամ պետությունների կառույց է: Երևանը Մինսկի ռազմական մասնակցության կարիքը չունի. Ռուսաստանը բավական է: Եվ Մոսկվան ստիպված է համակերպվել, քանի որ վտանգված է ՀԱՊԿ-ի հեղինակությունը և այդ կազմակերպության սուբյեկտիվությունը:

- Այս ամբողջ պատմության մեջ կա՞ թուրքական հետք:

Միրզայան- Իհարկե թուրքերի ականջները տեսանելի են: Նրանք կարող են հրահանգել Ադրբեջանին զորք ուղարկել: Կապ է պետք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

- Սյունիքի այս միջանցքը, ընդհանուր առմամբ, շատ նեղ է, այն կտրելը ադրբեջանական կողմի համար պատառ է, բայց դա արդեն ուղղակի հարձակում կլինի Հայաստանի և ոչ թե Ադրբեջանի տարածք համարվող Ղարաբաղի վրա: Այսինքն ՀԱՊԿ երկրները ստիպվա՞ծ կլինեն միջամտել: Դուք ընդունո՞ւմ եք նման սցենարը:

- Այս պահին դա չեմ ընդունում: Առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու ՀԱՊԿ-ը չի կարողանա նման որոշում կայացնել: Բայց Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել հակամարտության մեջ որպես կռվող կողմ: Ռուսաստանը պատրաստ չէ ավելին լինել, քան խաղաղարար և միջնորդ բանակցություններում, քանի որ Մոսկվան Բաքվի հետ ոչ պակաս բարեկամական հարաբերություններ ունի, քան Երևանի հետ: Ներկայիս պայմաններում ես չեմ պատկերացնում ռուս-ադրբեջանական ռազմական բախում: Դա ձեռնտու չէ ոչ որևէ կողմին: Հետևաբար, կարծում եմ, որ Ռուսաստանը դիվանագիտություն կբանեցնի ռազմական միջամտությունից խուսափելու համար:

- Փաշինյանը դիմել է Ռուսաստանին ռազմական օգնություն ստանալու համար: Ի՞նչ կպատասխանի Պուտինը:

- Պուտինը կապահովի, որ Սյունիքի միջանցքի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ: Ռազմական օգնությունը կարող է տրամադրվել օտարերկրյա պետության կողմից ուղղակի ագրեսիայի դեպքում: Մինչ հիմա Ադրբեջանից ոչ մի հայտարարություն չի լսվել Հայաստանին պատերազմ հայտարարելու վերաբերյալ:

- ԱՄՆ-ը և Ֆրանսիան պահանջել են հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանից: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ: Արդյո՞ք նրանց աջակցությունը Հայաստանին խոսքից ավելի է գնալու:

- Առանց Հայաստանի համաձայնության ես չեմ պատկերացնում Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունն այս հակամարտությունում: Իսկ Փաշինյանը չի կարողանա այս համաձայնությունը տալ, թեկուզ միայն Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության պատճառով: Այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը միակողմանի աջակցելը սպառնում է նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ: Այնպես որ, հարցը հռետորաբանությունից այն կողմ չի անցնի, և կլուծվի միայն բանակցություններին Ռուսաստանի որպես միջնորդ մասնակցելու արդյունքում:

- Այս ամենը սադրանք չի՞ հիշեցնում, որի նպատակն է ռուսական զորքերը դուրս բերել Անդրկովկասից: Հայաստանն արդեն մեղադրում է Ռուսաստանին չօգնելու մեջ, և կոչ է անում ռուս խաղաղապահներին փոխարինել...

-Նախ, արմատական ընդդիմության կարծիքը հայերի մեծամասնության կարծիքը չէ: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը հետ է պահում Հայաստանին նման անզգույշ գործողություններից: Միևնույն ժամանակ, Փաշինյանի պահվածքը, իրոք, հաճախ սադրանք է հիշեցնում: Դա նյարդայնացնում է հայ հասարակության մի ստվար հատվածի, ինչը, իհարկե, հետք է թողնում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի և Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության վրա:


Արմեն Սիմոնյան

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված