Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Ալեքսանյանը Առողջապահության նախարարության պատասխաններում եղած ակնհայտ չարաշահումների մասին

ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ կողմից Առողջապահության նախարարությանն ուղարկված հարցումների և այդ հարցումների պատասխաններում ի հայտ եկած բացահայտ չարաշահումների և անարդյունավետ ծախսումների մասին
մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը։
44-օրյա պատերազմում զոհվածների գենետիկական նույնականացման գործընթացի մանրամասները պարզելու և առողջապահության նախարարության կողմից Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի համար երկրորդ գենետիկական անալիզատոր (սեկվենատոր) գնելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով հարցումներ եմ ուղարկել ԱՆ նախարար Ա․Ավանեսյանին։
Պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ՝
1. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում նախկինում առկա և նրանց կողմից ձեռք բերված երկրորդ սեկվենատորը նույն՝ «Thermo Fisher Scientific» արտադրության նույն՝ «Applied Biosystems 3500 Genetic Analyzer» մոդելի սեկվենատորն է, որը առկա է նաև «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ): Որպեսզի նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա սարքը կատարի ԴՆԹ նույնականացման հետազոտություն, պարզապես անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծրագրային ապահովում, թեստ-հավաքածուներ և ծախսանյութեր։ Այսինքն, Ա․Ավանեսյանը գրավոր հերքում է հենց իր՝ ԱԺ-ում հնչեցրած բանավոր պնդումը, ըստ որի․ «ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորի տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել զոհվածների դատագենետիկական հետազոտությունների իրականացման համար, որի համար էլ գնվել է նոր սարք»։
2. Ըստ ԱՆ պատասխանի՝ մեկ սեկվենատորի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է օրական 2,2 ցիկլ, յուրաքանչյուր ցիկլում` մոտավոր 90 նմուշ, այսինքն 24 ժամյա ռեժիմի պայմաններում օրական կազմում է ընդամենը 198 փորձանմուշ։ Ըստ ԱՆ պատասխանի մինչ նոր սարքի ձեռքբերումը մեկ օրվա ընթացքում կատարվում էր մինչև 12 ոսկրային հյուսվածքների անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ սարքը ձեռք բերելուց հետո մշակվող նմուշների թիվը հասել է մինչև 30-ի։ Այսինքն, ավելին քան հստակ է, որ երկրորդ սարքի ձեռքբերումը որևէ կերպ չէր կարող ավելացնել հետազոտությունների թիվը, այնինչ Ա․Ավանեսյանը ս․թ․ հունվարի 20-ին ԱԺ-ում պնդում էր, որ զոհվածների նույնականացման դատագենետիկական հետազոտությունների ուշացումները կապված են նոր սարքի գնման անհրաժեշտությամբ։
3. Առաջին հարցման պատասխանում ԱՆ ներկայացնում է, որ նախկին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ներկայիս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում առկա սեկվենատորը իբրև թե օգտագործվում է ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարվող հետազոտություններում։ Սակայն, երկրորդ հարցմամբ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի հունվարը հետազոտություններ չեն իրականացվել` հանրապետությունում COVID-19 համաճարակային իրավիճակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով։ Հետևաբար, նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը, կարիքի դեպքում, կարելի էր առանց խոչընդոտի օգտագործել ԴՆԹ նույնականացման հետազոտություններում։
4. Պետական բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 295,867,260.69 ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով «Մեդիսար» ՍՊԸ-ից «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գնվել է երկրորդ սեկվենատորը՝ ծրագրային ապահովմամբ, թեստերով և ծախսանյութերով։ Առողջապահության նախարարությունը սեկվենատորի գինը առանձին չի տրամադրում։
5. ԱՆ-ն պնդում է, որ նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորով 2021թ. փետրվարից իրականացվում են հետազոտություններ ՌԴ Ռոսպոտրեբնադզոր-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակում: Իսկ 2020թ. մարտի 1-ից մինչև 2021թ. հունվարը սեկվենատորը չի գործարկվել քովիդ-19 համաճարակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով: Սակայն, ԱՆ-ն ստելով թաքցնում է, թե որքան ՄԻԱՎ-ի դեղակայունության որոշման թանկարժեք թեստ է առկա եղել ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատորիայում, որը լաբորատորիայի աշխատակիցների ազատման և լաբորատորիայի անգործության պատճառով չի օգտագործվել և դարձել է անպիտան: Խոսքը կարող է գնալ 50-100 հազ․ դոլար արժողությամբ ապրանքի կորստի մասին: Փաստացի ընդատվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները:
6. Պարզելու համար, թե արդյո՞ք 2021թ. փետրվարից նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի գենետիկական լաբորատորիան իրականում սկսել է աշխատել, մենք խնդրել ենք ԱՆ-ից տրամադրել ՌԴ-ից որպես նվիրաբերություն ստացած թեստերի, ծախսանյութերի ցանկը, ժամկետները և դրանց ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Սակայն, ԱՆ-ն դրանք չի տրամադրել, պատճառաբանությամբ, իբրև թե հայցվող տեղեկությունները պարունակում են առևտրայի գաղտնիք: Նշված տեղեկատվության տրամադրման մերժումը ԱՆ-ի կողմից բացարձակ անհիմն է, քանի որ նշված ապրանքները ՌԴ-ից ստացվել են որպես նվիրաբերություն և որևէ առևտրային գաղտնիք չեն կարող պարունակել:
7. ԱՆ-ն չի տրամադրել տեղեկատվություն, 2021թ. փետրվար և մարտ ամիսներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ) սեկվենատորի միջոցով ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարված հետազոտությունների քանակը՝ ամսական կտրվածքով։ Այսպիսով ԱՆ-ն, անուղղակի ձևով հաստատել է, որ 2021թ. փետրվարից սեկվենատորի գործարկման մասին իր իսկ տված տեղեկատվությունը կեղծ է:
8. ԱՆ-ն չի տրամադրել նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի սեկվենատորի և ցանկով նշված հարակից ապրանքների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները և մուտքագրելիս դրանց հաշվեկշռային արժեքները, անուղղակի կերպով հաստատելով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի համար երկրորդ սեկվենատորի գնումը եղել է աննպատակ, այն որևէ կերպ չի արագացրել զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը և պարունակել է կոռուպցիոն բաղադրիչ: Եթե 2012թ. ՁԻԱՀ-ի կենտրոնի համար գնված սեկվենատորը (հարակից պարագաներով) արժեցել է 120 մլն ՀՀ դրամ, ապա 2020թ. գնված սեկվենատորի (հարակից պարագաներով) համար ծախսվել է մոտ 300 մլն ՀՀ դրամ, որն ըստ էության, նպատակին էլ չի ծառայել։
Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված