Հերթ կանգնելու արվեստը
BlogՀամլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հենց հասնենք այն գիտակցությանը որ կարողանանք հեթի կանգնել ինչպես աշխարհում բոլոր նորմալ մարդիկ են հերթի կանգնում մեր գործերը լավ կգնան։
Մտածել եք երբևիցե թե ինչ է իրենից ներկայացնում հերթի կանգնելու պրոցեսը։ Իհարկե չեք մտածել ու չեք խորացել այդ հարցի մեջ։ Բացատրեմ։ Հեթի կանգնելը դա դիմացինիդ իրավունքի հարգանքն է։ Իսկ դիմացինի իրավունքը հավաստագրված է նրանով որ նա ձեզանից մի երկու րոպե առաջ է մոտեցել այդ հերթին և հետևաբար ձեզանից այդ մի փոքր առավելությունը ունի և դուք որպես քաղաքակիրթ ու ընտանիքում նորմալ դսաստիարակություն ստացած մարդ պիտի հարգանքով վերաբերվեաք նրա այդ աննշան առավելությանը և այդ առավելությամբ ձեզանից հերթում առաջ լինելու նրա իրավունքին։ Սա է այս հարցի ողջ փիլիսոփայությունը և դուք եթե այս պարզ բանը հասկանաք մեր հասարակությունը ճիշտ հինգը մղոն առաջընթաց կունենա։ Հիմա բացատրեմ թե ինչու։
Եթե դուք այնքան նրբազգաց եք ու այնքան մարդկային մարդ եք որ հերթում ձեզանից առաջ կանգնածի այդ աննշան առավելությունը նկատում ու հարգում եք ուրեմն իրոք դուք նորմալ մտավոր ընդունակությունների տեր եք և ձեզ հետ կարելի է լուրջ հույսեր կապել և ձեզ կարևոր գործերի մեջ ներգրավել։
Ահա այսպես ձևավոևվում ու շատանում են երկրի քաղաքացիները ովքեր հասկանում են թե ինչ է մարդկային իրավունքը, հարգանք ունեն այդ իրավունքի նկատմամբ և դրանով ապահովում են որպեսզի հասարակության մյուս անդամներն էլ իրենց իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերեն։
Մտածեք այս մասին և փորձեք լուրջ հետևություններ կատարել այս ասածիցս։