Մուտք դեպի ազատ առևտրային գոտի
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ՀՀ ոսկերչության ոլորտը ու դրա զարգացումը շատ կարևոր է տնտեսության աշխուժացման համար: Օրերս կայացած կառավարության նիստում ազատ առևտրի գոտում աշխատելու թույլտվություն է ստացել «Ֆենսի» ընկերությունը:
Հարկ է նշել, որ առաջին 5 տարում վերը նշված ընկերությունը մտադիր է ստեղծել 100 աշխատատեղ և ներդնել մեկ մլն դոլար:
Հատկանշական է, որ ազատ առևտրային գոտում գործելու հայտ են ներկայացրել ևս 5 ընկերություն:
Այժմ ՀՀ-ում գործում է երկու ազատ առևտրի գոտի՝ տեխնոլոգիական «Ալյանսը» և ոսկերչական «Մերիդիանը»: