Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական


Սենսացիոն բացահայտում

Հասարակություն

«168 ժամը» գրում է. ««Երևանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին՝ նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ»,- սա մեջբերում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որում դետալներով ներկայացված է նաև, թե ինչպես է բուքմեյքերական ընկերության ազգությամբ հայ աշխատակիցն իրագործել իր դավաճանական ծրագիրը։

Առաջին հայացքից առօրեական քրեական քրոնիկայի մասին պատմող այս հաղորդագրությունը իրականում չափազանց խորհրդանշական է և փոխաբերականորեն, բայց նաև գրեթե ուղիղ իմաստով արտահայտում է այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի հետ։

Դժվար է ասել՝ արդյոք Քննչական կոմիտեի կամ այլ քննչական մարմինների հոգեբանները կկարողնանա՞ն մինչև վերջ պարզել բուքմեյքերական ընկերության այդ աշխատակցի քայլի բոլոր շարժառիթներն ու նաև այն, թե ի՞նչն է դրդել նրան դիմելու այդ գործողությանը։

Հազիվ թե։

Որովհետև պարզելու դեպքում, Քննչական կոմիտեն կարող է ստիպված լինել հրապարակել պետական գաղտնիք այն մասին, որ բուքմեյքերական ընկերության այդ աշխատակիցն իր գործողությունները կառուցել է՝ հետևելով Հայաստանի բարձրագույն իշխանության քայլերին և առաջնորդվել է այն մոդելով, որով նրանք կառավարել են Հայաստանը։

Քրեական այս պատմության ու հայկական իրականության խտացված նմանություններն ապշեցնող են։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանը վերածվել է մեծ բուքմեյքերական գրասենյակի, նրա իշխանությունն ամեն ինչ արել է խաղամոլությամբ զբաղվող այդ ընկերությունների ու հատկապես դրանցից մեկի տարածման ու բարգավաճման համար։

Գործնականում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության անթույլատրելիորեն մեծ հատվածի դարձրել է խաղամոլ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ մարդկանց խոցելիությամբ ու կառավարելիությամբ։ Ահա, ուրեմն, բուքմեյքերական գրասենյակի վերածված այս երկրում, առանձին վերցրած մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակից՝ տեսնելով, որ երկրի բարձրագույն իշխանությունը կա՛մ կանխամտածված գործողություններով, կամ նույնքան կանխամտածված անգործությամբ, պետությունը, պետական կառավարման համակարգը հասանելի ու կառավարելի է դարձրել թշնամիների համար, ինքն էլ, կիրառելով նույն մեթոդը՝ փորձել է հասանելիություն ապահովել նույն այն թշնամի երկրի քաղաքացու համար, որի առաջ բացվել են բուքմեյքերական գրասենյակի վերածված Հայաստանի դռները։

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է Հայաստանի հետ, մեթոդի առումով գրեթե չի տարբերվում նրանից, ինչով զբաղվել է այդ բուքմեյքերը։ Տարբերությունն այն է, որ նա հանցանքի պահին բռնվել և դարձել է մեղադրյալ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ բռնվել, բայց դարձել է մեղադրող։

Լայն իմաստով, խորամանկ ու դավաճան բուքմեյքերի և Նիկոլ Փաշինյանի նպատակները նույնն են՝ ՓՈՂԸ։ Այն տարբերությամբ, որ վերջինս այդ նպատակը ներկայացնում է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման», «հաղորդակցությունների ապաշրջափակման» գեղեցիկ լոզունգներով, իսկ բռնված բուքմեյքերը երևի կխոստովանի, որ այդ քայլին դիմել է, ասենք՝ թանկարժեք մեքենա գնելու կամ կնոջը ոսկե ապարանջան նվիրելու դավադիր նպատակով։

Դավաճանությունը՝ որպես երևույթ, նույնն է, մասշտաբներն են տարբեր։ Մեկը կարող է դավաճանել գործատու ընկերությանը, երկրորդը՝ կնոջը, երրորդի պարագային դավաճանության առարկան կարող է դառնալ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Հայաստանն ապրում է սյուռ իրականության մեջ։ Այստեղ մանր խաղադրույքներ են ընդունում թուրքերին տեղեկություններ վաճառող բուքմեյքերները և մեծ խաղադրույքներ են կատարում թուրքական տեղեկություններով սնվողները։

Ավելին՝ այստեղ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ Վարդևանյան
Ամենադիտված