Հրդեհ՝ «Երևան պանդոկ» ռեստորանում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ. տեսանյութ
TVՀունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ավելին՝ այստեղ