Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Քեզնից է կախված Հայաստանի ապագան, մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին. Արփինե Հովհաննիսյան

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ

Իմ մասին շատ երկար չեմ խոսի, նախ` կարևոր չէ, երկրորդ` թե՛ իմ հրապարակային գործունեությունը, թե՛ իմ մասին հյուսված լեգենդներն ու բամբասանքները, թե՛ իմ անցած ուղին եղել են ձեր բոլորի աչքի առաջ: Իշխանության մեջ եղած ժամանակ ստացած հարվածների պատճառով էլ առաջացած պաշտպանական ռեակցիային ու խաղացած կոշտ, ամբիցիոզ, ագրեսիվ մարդու դերիս ևս ծանոթ կլինեք: Այս կերպարը գուցե օգնել է ինձ, բայց վստահաբար նաև վնասել է:

Ուստի թվացյալ գոռոզությունն էլ համարեք իմ մեղքերից մեկը, որը գուցե նպաստել է, որ ինձ չճանաչող թեկուզ մեկը հավատա սուտասան պոպուլիստին, ով մարդկանց հետ իրենց լեզվով էր խոսում:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց:

Միշտ փորձել եմ հիմնավոր ու փաստարկված խոսել` մնալով բարեկրթության շրջանակներում ու չանցնելով կարմիր գծեր: Երեք տարի շարունակ ես ու իմ նման մարդիկ խելագարին անընդհատ փորձեցինք բերել բովանդակային դաշտ, բայց ավաղ….. ինքը մասնակիորեն հաղթեց մեզ… կոշտացավ մեր բառապաշարը, ախտահարվեց ու ատելությամբ վարակվեց մեր հոգին: Անհայրենիք ու անսկզբունք մարդակերպը մեզ սովորեցրեց ատել:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց սրա համար ևս:

Յուրաքանչյուր անգամ, երբ մտածում ես սա բարոյալքման վերջին շեմն է, նա ապացուցում է, որ ինքը դեռևս ունի ստորության չնվաճված բարձրունքներ:

Օրինակ, երեկ որպիսի «արդարացնի» հերոս տղերքի մասունքների անարգումը անձամբ իր ու իր անմեղսունակ նախարարի կողմից հոգեխանգարվածը փորձեց զուգահեռ տանել ապրիլյան պատերազմի հետ: Այլ կերպ ասած, նա փորձեց պղծել ու կեղծել զոհերի հարազատների ու անձամբ իմ հիշողությունը: Քանզի առիթը եկել է, ասեմ` ես լուռ, աննկատ, ու առանց լուսանկարիչ ներկա եմ եղել ապրիլյանի գրեթե բոլոր հերոսների հոգեհանգստյան ու թաղման արարողություններին, շատերի հարազատներին այցելել այդ տարի ու հետո: Նրանք գիտեն, ԵՐԲ են հուղարկավորել իրենց հանգուցյալներին: Ու կատարյալ նիկոլ պիտի լինել այդ հարցը որևէ կերպ շահարկելու համար: Աշխարհի բոլոր բառարաններում «պժգալի» բառի բոլոր հոմանիշները, ժողովրդական բառամթերքում առկա բոլոր հայհոյանքները, նիկոլական կանանց շուրթերին ապաստանած բոլոր անեծքները մեղմ շոյանք են սրան նկարագրելու համար:

Իսկ գիտե՞ք ինչու է Շուշիի թեման պարբերաբար սրա նրա գրպանը գցում: Քանզի հանցագործը միշտ ակամա մատնացույց է անում իր ամենամեծ մեղսագործությունը: Ինքը հո գիտի, որ Շուշիի անկումը արցախյան երկրորդ պատերազմի ամենամեծ դավադրությունն է, ամենամեծ առեղծվածը: Նա հո գիտի, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելով զոհել է ավելի քան երկու հազար ջահել երեխու, զոհել է, որ…. Շուշին ընկնի: Պատահական չէ, որ տիկին կապիտուլյանտը լենայի հետ իրենց ավանդական ֆոտոսեսիաները զոհվածների հարազատների տներով սկսել էին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, իմ ընտանիքում երկու զինվոր է եղել, որից մեկը` քեռուս տղան անհետ կորած է, իսկ մյուսը վիրավորվել է, ծառայել ամենաթեժ կետերում, հազիվ է փրկվել գերի ընկնելուց ու գիտի` ինչը ոնց է եղել: Ես համարում եմ, որ ստահակը ոչ թե փրկել է մի եղբորս, այլ զոհել մյուսին:

Չկա մարդ, ով մեղք չունի: Չկա սթափ մարդ, ով չի գիտակցում իր մեղքերը: Չկա նորմալ մարդ, ով չի ապաշխարում իր մեղքերի համար, իհարկե եթե դա չի անում, նորից նույն մեղքը կրկնելու համար: Հայաստանում հիմա եկել է մեղքերը կշռելու ժամանակը: Կան մեղքեր ու կա ոճիր: Կան մեղքեր ու կա եղերագործություն: Կան մեղքեր ու կա սպանդ:

Կշեռքի մի նժարին տարբեր ժամանակների մարդիկ են` մարդկային մեղքերով:

Կշեռքի մյուս նժարին ազգակործան պատուհասն է` անընդհատ ճղճղացող իր ձայնով, սխալներն ընդունելու անկարողությամբ, զոհերի արյունը ջուր դարձնելով: Սատանայական մեղքերով: Աստծուց չվախենալով:

Վերջին խռխռոցով նա փորձում է կշեռքի իր նժարը հավասարեցնել մյուսների նժարին: Բայց սատանան չի հասկանում, որ իր նժարը գետնին կպած պահում է կրկնապատկված Եռաբլուրը: Այդ անասելի ծանրությունը չես կարող հակակշռել ոչ մի այլ բանով:

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին:

Հ.Գ. Վերջին օրերին Քոչարյանի հանդեպ հիվանդագին դրսևորումները պետք է համարել դրական: Նրան համարում է իր մրցակիցը, նրա «խաթր» անգամ ապագայից չի խոսում: Նրան չպետք է խանգարել, երեք տարվա մեջ առաջին անգամ իր կործանարար ու քանդող էներգիան ինքն իր դեմ է օգտագործում, մաշում է իրեն: Բարի երթ պատուհաս»:

Սեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Ամենադիտված