Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը Եվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը Բժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել


Օրվա աստղագուշակը. մայիսի 23

Life

Խոյ

Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել: Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Ցուլ

Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ:Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Երկվորյակ

Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Խեցգետին

Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում: Սիրահարված Խեցգետիններին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Առյուծ

Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք: Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Կույս

Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Կշեռք

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ,և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ: Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել ձեր սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կարիճ

Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի:Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար : Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն:Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք:Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել: Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես երես չեն տա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ջրհոս

Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր: Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Ձկներ

Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի,իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել․ ի՞նչ է կատարվումՈւժեղ ձնաբքի պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել էԿրակոցներ են հնչել Զովունիում. Կա վիրավորԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է95 տարեկանում մահացել է լեգենդեր դերասան Ռոբերտ ԴյուվալՄեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանՌեկորդային ծավալի թմրանյութեր են հայտնաբերվելԱՄՆ-ն հակամարտության կողմերին Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր չի պարտադրում. ՌուբիոԴիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվըՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանցի միգրանտների համար ՌԴ-ում կարգելվի որոշ մասնագիտություններով աշխատանքներ. հայերին արգելքը չի վերաբերիԵվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը ԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԲժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Խոշոր հրդեհ կենդանաբանական այգում (տեսանյութ)Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվելՆույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Շարունակում ենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում
Ամենադիտված