Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Եկե՛ք բարեԳործենք․ «Մի դրամի ուժը» մեկ տարեկան է

Ուշադրության կենտրոնում

Արդեն մեկ տարի IDBank-ն ու Իդրամը Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով և վեբ հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը։ Այս ընթացքում «Մի դրամի ուժի» շահառու է դարձել 5 հիմնադրամ, և նրանց փոխանցվել է ավելի քան 27 մլն ՀՀ դրամ գումար։ Նախաձեռնության վերջին ծրագրի շահառուն «ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին»  հիմնադրամն էր, որին փոխանցվել է 8․648․000 ՀՀ դրամ։ 

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համատեղվել է բարեգործական երկու իրադարձություն․ IDBank-ը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը, ինչպես նաև հայտարարվել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն։

1 մլն նվիրաբերության շրջանակում Բանկի և Իդրամի աշխատակիցները 1000 կապ են ավելացրել Արևագորգին։ IDBank-ն, ի դեպ,  առաջին կազմակերպությունն է, որ միացել է նախաձեռնությանը՝ հնարավորություն տալով #բարեԳործել ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաև «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին։ Միջոցառմանը ներկա էին «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Զինվորի տան և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հենրիկ Նիկողոսյանը և նախաձեռնության այլ ընկերներ։ Իսկ  «Մի դրամի ուժի» հունիս և հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է կրկին «Զինծառայողների ապահովագրության» հի

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» 2020-ի լավագույն նախաձեռնությունն էր։ «Մեկնարկեցինք բավականին դժվար ժամանակաշրջանում, ու ինձ համար հատկապես ոգևորիչ է մեր հաճախորդների արձագանքը, երբ նրանք նպատակային կերպով վճարումները կատարում են Idram&IDBank հավելվածով կամ մեր մյուս հարթակներով, որպեսզի ավելի շատ գումար փոխանցվի այս կամ այն շահառուին, ուշադրությամբ հետևում են, թե որքան է իրենց անձնական ներդրումը «Մի դրամի ուժի» շրջանակում»,- ասել է Մհեր Աբրահամյանն ու հավելել, որ Բանկը շարունակում է հանդես գալ նաև այլ նախաձեռնություններով, որի վառ օրինակը Արևագորգը գործելն է․ «Մեծ ոգևորությամբ ենք միացել ծրագրին և հուսով ենք, որ մեր օրինակը վարակիչ կդառնա նաև այլ կազմակերպությունների համար․ թող այցելեն թիմերով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնենք գորգն ու օգտակար լինենք մեր հայրենիքի պաշտպաններին» - եզրափակել է IDBank-ի Վարչության նախագահը։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս լինել մեր զինվորների կողքին ու նրանց ապագան ավելի ապահով դարձնել

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ուրախությամբ է նշում, որ գնալով ավելի ու ավելի շատ հաճախորդներ են նախընտրում վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով։ «Մեր հաճախորդների շնորհիվ մենք ամեն ամիս ավելի շատ գումար ենք տրամադրում «Մի դրամի ուժը» ծրագրի շահառուներին։ Ինչպես գիտեք՝ ավելի քան 27 մլն դրամ ենք փոխանցել այս մեկ տարվա ընթացքում, և հավատացնում եմ Ձեզ, որ աճի միտումը չի դանդաղում․ մեր բարի կամքի դեսպանների շնորհիվ դեռ էլի շատ մեծ գործեր ենք իրականություն դարձնելու, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասել է Արսեն Քդենյանը։      

«ՎԻՎԱ» բարեգործական միավորման տնօրեն Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախագիծը սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնեսի վառ օրինակ է։ «Հայաստանում նման այլ պրոյեկտ ես չգիտեմ, երբ մարդիկ բյուջեն գովազդին ուղղելու փոխարեն այն ուղղում են բարեգործությանը։ Սա առաջին հիմնադրամը չէ, որին օգնում են IDBank-ն ու Իդրամը։ Երեք ամսվա ընթացքում մեզ փոխանցված գումարով Հայաստանից պրոթեզավորման մասնագետը կմեկնի Գերմանիա վերապատրաստվելու և հետագայում Զինվորի տանը աշխատելու համար։ Ստացվում է, որ անգամ մեկ ծրագրի շրջանակում «Մի դրամի ուժը» օգնում է միաժամանակ մի քանի կազմակերպությունների, որոնք Հայաստանի համար կենսական նշանակության խնդիրներ են լուծում, և դա հրաշալի է», - նշել է Տատյանա Հովհաննիսյանը։

ԲարեԳործել կարող են բոլորը․ շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածով և դարձե՛ք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան։ Իսկ եթե Արևագորգը գործելու համար ևս վճարեք «Մարիոթ» հյուրանոցում տեղադրված Իդրամի QR-կոդի միջոցով, ապա միանգամից երկու բարի գործի մասնակիցը կդառնաք։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից և մի հանգույցից։

#Արևագորգ

#բարեԳործիր

#ամեն_ինչ_սկսվում_է_մի_դրամից

#Մի_դրամի_ուժը

#IDBank

#Idram_payment_System

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 
«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն
Ամենադիտված