ԼՂՀ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու մասին հրապարակային քննարկումները կսկսվեն գալիք տարում
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԼՂՀ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու վերաբերյալ գալիք տարում հրապարակային քննարկումներ կսկսվեն:
Այդ մասին այսօր կայացած տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մինչ այժմ էլ Արցախի քաղաքական ուժերի միջև քննարկումներ և կոնսուլտացիաներ են եղել սահմանադրական փոփոխությունների թեմայի շուրջ ։
ԼՂՀ վարչապետը հայտնել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար: ԼՂՀ Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, Ա. Հարությունյանի խոսքով, կարող են էապես տարբերվել ՀՀ նոր Սահմանադրությունից։
Վարչապետի բնորոշմամբ՝ Արցախում սահմանադրական փոփոխությունները հիմնականում միտված են լինելու տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը, առանձին պետական կառույցների բարելավմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։