Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞


«Նման բառապաշարը ջարդում է հասարակության միասնականությունը, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:

«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկելով նման բառապաշարի հնարավոր հետևանքները՝ նա շեշտեց. «Ամենավատը հենց հետևանքներն են. այդ բառապաշարը ձևավորում է այն խնդիրը, ըստ որի, ուրիշներն էլ են նույն բառապաշարով չափելու իրեն: Բայց այլ խնդիր էլ կա՝ ապագա սերունդների դաստիարակչական տեսանկյունից: Դա ջարդում է հասարակության միասնականությունը, ապագայի համար ևս, ցավոք, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են: Արժեքներ չունեցողների հասարակությունն էլ, գիտեք, թե ինչ հետևանք է ունենում: Մեծ հաշվով՝ հետևանքները միայն բացասական են, ինչի համար ցավում եմ: Մի կողմից՝ կարող են ասել՝ դե, խոսքի ազատություն է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ կան օրենքներ: Ու ես ցավում եմ նաև, որ իրականության մեջ ԿԸՀ-ն չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու ազնիվ լինել: Այս առումով լավ կլիներ, որ ԿԸՀ-ի ղեկավարությունն ու ամբողջ թիմը փորձեր օրինակ վերցնել ՀՀ միակ պետական աշխատող ինստիտուտից՝ ՄԻՊ-ի թիմից: Գոնե պետք է փորձեր նմանվել այդ ինստիտուտին և ոչ թե ընկալվեր որպես ինչոր մի անատամ, անողնաշար երևույթ, որն անունով ընտրություններ կազմակերպող ինստիտուտ է, բայց չի կարողանում անգամ ձևակերպումներն ու որոշումները ճիշտ ներկայացնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որի հետևանքները, ցավոք սրտի, արդյունքի իմաստով բոլորս ենք քաղելու»: Թևան Պողոսյանը նշեց, որ այս պարագայում նման ելույթներին պարզապես չհետևելը լավագույն տարբերակն է:

Անդրադառնալով հերթով ընտրվող վերոնշյալ թիրախներին՝ մեր զրուցակիցը մատնանշեց բաժանումների մասին. «Ես արդեն 3-4 ամիս է՝ ասում եմ, որ եթե այս ձևով շարունակվի, մենք կարող ենք քաղաքացիական բախումների վտանգներ ունենալ:Իսկ քաղաքացիական բախումների վտանգները դասական իմաստով են ձևավորվում. այսինքն, ովքեր են դասախոսները, ովքեր են գիտնականները, ովքեր են բիզնեսմենները, ովքեր են դատավարները, պետական չինովնիկները, մեծ հաշվով՝ ինչ-որ մի դաս է: Հիմա այդ դասերի հանդեպ ինքն ինչ-որ մի բան է լարում, որին հետո կարող է անվանել ժողովուրդ, որն էլ դասական բախումների հնարավորություն է դառնալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ նման բախումներ հրահրելու հնարավորություն իշխանության ղեկավարն ունի՞, թե՞ ոչ: Թևան Պողոսյանը նկատում է. «Համենայն դեպս, փորձում է: Հարցն այն է, թե հասարակությունը, մնացածները և այլ պետական ինստիտուտներ իրենց վարքագծով ու նաև խոսքով թույլ կտա՞ն դա, թե՞ ոչ: Հիմա պատկերացնենք՝ հունիսի 20-նն է ու ինչ-որ արդյունքներ են գրանցվում: ԿԸՀ-ի վարքագիծն ինչպիսի՞ն կլինի: Կամ, եթե գնացին խախտումների, ոստիկանները խախտողների ձեռքերը բռնելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունքը լինի, պետական մնացած ինստիտուտները կարողանալո՞ւ են այդ արդյունքների հիման վրա զսպել բոլոր մեխանիզմները: Եթե այդ ամենն աշխատի, բախումներ չեն լինի, եթե չաշխատեցին…»:

Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել:«Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել: Երեք տարի ասել եմ, չի լսվել, վստահ չեմ, որ հիմա էլ է լսվելու, բայց նորից եմ ասում՝ մինչև մեր միասնականությունը չվերագտնենք, պարտվելու ենք: Եթե միասնականությունը չվերագտնենք, հետևանքը միշտ պարտությունն է լինելու: Այլ հարց է՝ դա կանեն բռնության, ատելության, թե բաժանելու գործիքով, բայց արդյունքը, միևնույնն է, պարտությունն է լինելու: Եթե ուզում ենք հաղթանակ ձևակերպել, յուրաքանչյուրս պետք է մեր բաժին քայլը գիտակցենք, անենք այն ու վերածնենք ազգային միասնականությունը: Մենք պետք է քաղաքական ազգ դառնանք: Գլխավոր խնդիրը սա է:

Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Մաhացել է Տիգրան Վարդանյանը Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. Կոստանյան
Ամենադիտված