Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. Էրիկ Խաչատրյան

Ուշադրության կենտրոնում

19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարում:

Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գերիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:

Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օր ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:

«Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի 12-ին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր գերիներն ու անհետ կորածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, մեկ ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը:

Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշկական օգնություն չեն տրամադրել:

Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշկական միջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:

«Հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վիրավորումը, բայց ոտքն է կաղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գերեվարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է. «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գերությունից հետո տուն եմ վերադարձել»:

Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հուշաքար տեղադրել: Մյուսը ցանկանում է վերանորոգել իր ծննդավայր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:

Էրիկ Խաչատրյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում հասցրել է անգամ պարգևատրվել, բայց պատերազմի հետևանքով ծնողները չեն կարողացել զինկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պատերազմի ընթացքում 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել։ Գերի ընկնելու մասին ծնողները տեղեկացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև Էրիկը: Տեսանյութը տեսնելուց և Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր խաչի օգնությանը:

«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար. սնունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գերեվարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գնդակահարել, այլ գերեվարել են: Կարմիր խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ՝ ոչ: Մեկ անգամ էլ 2 րոպեանոց վիդեո ենք նկարել ու իրեն փոխանցել Կարմիր խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, երկրորդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում, գրում էինք, ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել ու դուրս եկել»,- պատմում է մայրը:

Ավելին՝ այստեղ

Իրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող
Ամենադիտված