Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով


«Այս իշխանությունը տապալեց տնտեսության պոտենցիալը, վնաս հասցնելու ցանկը շատ երկար է». Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունը «քաղաքական հեղափոխությունից» հետո «տնտեսական հեղափոխություն» խոստացավ, որն «իրականացրեց» բառիս բուն իմաստով չակերտներում: Տնտեսությունն ամբողջությամբ տապալել են, ու սա է նշված հեղափոխությունը: Սա զուտ պահային տապալում չէ, տնտեսական պոտենցիալն են տապալել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նա շեշտեց, որ այս իշխանության կողմից տապալված տնտեսությունը մի քանի տարվա ընթացքում վերականգնելու համար լրջագույն աշխատանք պետք է կատարվի: Խոշորագույն խնդիրներից առաջինը, ըստ մեր զրուցակցի, պետական պարտքն է. «Այս կառավարության կառավարման ժամանակ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով, որով ամբողջությամբ ընթացիկ ծախսեր են սպասարկվել: Կապիտալ որևէ ծախս ՀՀ-ում չի կատարվել: Սա հանցագործություն է: Պարգևավճարների, ինչպես նաև ընթացիկ ծախսեր սպասարկելու համար պարտք ներգրավելը հանցագործություն է: Մինչդեռ պարտքը բացառապես կապիտալ բնույթի ծախսերի, հետագայում տնտեսական պոտենցիալի ուժեղացման կամ ամրապնդման համար են ներգրավում»:

Անդրադառնալով այն փաստին, որ միայն այս տարվա հինգ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը գրեթե 850 մլն դոլարով ավելացել է ՝ նա շեշտեց. «Պատկերացրեք, եթե պետական պարտքը վերցնենք ու, օրինակ՝ Սյունիքում թունել կառուցենք, որը տրանսպորտային ճանապարհների առումով տնտեսության վրա մեծ ու դրական ազդեցություն կունենա, կլինի նաև արտադրանքի ինքնարժեքի նվազում: Դրանից հետո պետությունը, բնականաբար, ավելի բարձր եկամուտներ կստանա: Այս դեպքում կարող ենք վստահ պնդել, որ պարտքի ներգրավումն արդյունավետ կլինի: Մեր պետության եկամուտների գերակշիռ մեծամասնությունը վճարված հարկերից է ստեղծվում, ու եթե եկամուտները չեն բավարարում, կա՛մ պետք է պետական գույք վաճառենք, կա՛մ պարտք ներգրավենք: Ինչ պետական գույք ունեինք, գրեթե ամբողջը վաճառել ենք, և մի գործիք՝ պարտքի ներգրավումն է մնում, որից խուսափել հնարավոր չէ: Այլ հարց է՝ պարտքն ինչի վրա ենք ծախսում: Օրինակ՝ թունել, ճանապարհ, կամուրջներ, ենթակառուցվածքներ ենք կառուցո՞ւմ, որոնք հետագայում տնտեսական պոտենցիալի վրա դրական ազդեցություն կունենան: Այս կառավարությունը սա չի իրականացրել: Ներգրավված ավելի քան 2 մլրդ դոլար պարտքը բացառապես ընթացիկ ծախսերի սպասարկման վրա է ծախսել»:

Նրա խոսքով՝ վերոնշյալ 850 մլն-ի պարագայում ևս խնդիրը պետք է կառավարության քայլերի համատեքստում դիտարկենք:«Շատ դեպքերում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 30 տոկոս լինել, և խորը տնտեսական ճգնաժամ լինի: Կարող է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լինի 70 տոկոս, և այդ ճգնաժամը չլինի: Հարցն արդյունավետ կառավարումն է: Արտաքին պարտքի վտանգավորության աստիճանը կախված է ոչ թե պարտքի չափից, այլ ծախսման ուղղություններից: Իհարկե, չափն էլ է վտանգավոր, բայց մեծ վտանգն ուղղությունների մեջ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ Նաիրի Սարգսյանի, ներդրումային միջավայրն է. «Ներդրումային գրավչության մեծացման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Հակառակը՝ այս առումով էլ ինչ ունեինք, տապալել են: Կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, պարտված պատերազմ, քաղաքական անկայունություն, անկանխատեսելիություն, կեղծ դրական սպասումների ձևավորում հանրության մոտ: Այս կառավարության կողմից անմիջապես տնտեսությանը վնաս հասցնելու ցանկը շատ երկար է: Տնտեսությունը վերջին երեք տարվա մեջ իներցիայով է աշխատել: Երբ ահազանգում էինք, որ տնտեսությունը դեպի անդունդ է գնում և պետք է արգելակել, իրենք հակառակն էին անում: Տնտեսությունը անդունդի եզրին հասցնելու և այդ ընթացքը արագացնելու կոճակն էին սեղմում, որ տնտեսությունը ավելի շուտ տապալվի»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, ներդրումների մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ անվտանգային, ինչպես նաև քաղաքական կայունություն կունենանք. «Հիմա անվտանգության զոնա չունենք, քաղաքական կայունությունն էլ չունենք, ու ներդրումների մասին խոսելն այս դեպքում անիմաստ է: Դրա մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ հունիսի 20-ից հետո իրավիճակը հանգուցալուծվի, քաղաքական կայունություն լինի, որին էլ կհաջորդի անվտանգային կայունությունը: Այս իրավիճակում տնտեսության, ինչպես նաև տնտեսության զարգացման հույս ունենալն անիմաստ է: Պետք է համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին, որից հետո նոր կառավարության առաջ նոր մարտահրավեր ու նոր մարտավարություն պետք է դնել: Իհարկե, այս իշխանության վերարտադրությունը ամենաանհավանական սցենարն եմ համարում, այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ դեպքում ուղղակի պետություն չենք ունենա: Իսկ եթե պետություն չունենանք, ապա ինչ տնտեսության մասին է խոսքը: Մեր պետության ապագան, մեր պետության հարատևման կարևորագույն սկզբունքն է խախտված»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հաշվեքննիչ պալատի այն տվյալներին, որոնք փաստում են, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ներքին աուդիտն իրականացվում է երկու եղանակով: Նախարարություններում, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմերում, կառավարությունում և այլ մարմիններում կային հաստիքային աշխատողներ, որոնք պետք է տվյալ պետական կառավարչական հիմնարկի ղեկավարին օգնեին հասնել կանոնադրությամբ սահմանված իրենց նպատակներին: Այսինքն, իրենք պետք է օգնեին զարգացման տեսանկյունից ու զուգահեռ ստորաբաժանումներում հսկողություն իրականացնեին՝ պարզելու, օրինակ՝ ծախսերն արդյոք խնայողաբար, օգտավետ ու արդյունավետ են օգտագործե՞լ: Ներքին աուդիտի ինստիտուտը կարևոր է ամբողջ աշխարհում: Մեր դեպքում աուդիտի ղեկավարը ենթարկվում էր տվյալ աշխատակազմի ղեկավարին կամ նախարարին, և այստեղ անկախությունը կասկածի տակ էր դրվում: Այսինքն, ներքին աուդիտը կարող էր սուբյեկտիվ գտնվել ու հրահանգներ իրականացնել»,-ասաց նա՝ նշելով, որ հետո զուգահեռ դրվեց մի տարբերակ, ըստ որի, պետք է պետական մրցույթներ հայտարարվեին:

«Այդ մրցույթներին կարող էին մասնակցել աուդիտորական ընկերություններ և տարեկան ծառայություններ մատուցել: Սա արդեն ինստիտուտի կայացմանն ու արդյունավետությանն էր տանում: Այս կառավարությունը, իշխանության գալով, վերոնշյալ հաստիքները կրճատեց, և որոշում կայացվեց ամբողջությամբ նշված տարբերակին անցնել, որով աուդիտորական ընկերությունները պետական գնումների միջոցով պետք է հսկողություն իրականացնեին: Առաջին հայացքից խելամիտ քայլ էր: Բայց քանի որ կառավարման համակարգում լրջագույն ճգնաժամ ունենք, ժողովրդական խոսքով ասած, «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին»:

Գործող մոդելը քանդեցին, բայց հաջորդը գործի չգցեցին: Արդյունքում աշխատատեղեր կրճատվեցին, ներքին աուդիտորները աշխատանքից ազատվեցին, պետական մրցույթներ չհայտարարվեցին: Մի մասը թեև հայտարարվեց, բայց այնուհետև պայմանագիր չկնքեցին, և այդպես շարունակ: Մեծ հաշվով՝ նախկինում գործող թեկուզ վատ համակարգը սկսեց 2020 թվականի ընթացքում ընդհանրապես չգործել: Սա հանգեցրեց մի իրավիճակի, երբ հիմնարկների ղեկավարներին չօգնեցին սահմանված նպատակներին հասնել, մյուս կողմից էլ՝ հսկողություն չիրականացվեց՝ պարզելու՝ արդյոք պետական միջոցները օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար են ծախսվել: Ի դեպ՝ նշված երեք բաղադրիչները ներքին աուդիտի հիմնական գործառույթն էին: Այս ամենի արդյունքում ունեցանք պետական պարտքի ներգրավում ու բյուջետային միջոցների վատնումներ՝ պարգևավճարների տեսքով: Մինչդեռ ներքին աուդիտը կարող էր արձանագրել դրա անթույլատրելիությունը, ինչն էլ հետագայում Հաշվեքննիչ պալատի համար դատախազություն հանցագործության մասին հաղորդում տալու հնարավորություն կլիներ: Ներքին աուդիտի ինստիտուտի կազմաքանդմամբ հանցագործության մի շատ կարևորագույն շղթա է աչքաթող արվել: Սա հանցագործության ևս մեկ տեսակ է, ընդ որում՝ ծանրագույն հանցագործության»:

Անդրադառնալով նաև այն փաստին, որ պետական գնումների գրեթե կեսը կատարվել է մեկ անձից՝ Ն. Սարգսյանը նշեց. «Երբ որևէ ապրանք հնարավոր է ձեռք բերել երկու և ավելի անձանցից, մրցույթը պարտադիր է: Եթե մրցույթ չի հայտարարվում, ապա այստեղ ևս պետական հանցագործության շատշատ տարրեր կան: Սրանք այն պարարտ հողերն են, որտեղից սկսվում են կոռուպցիան ու կաշառակերությունը: Օրինակ՝ երբ ձեռք բերող պետական մարմիններն ու մատակարար կազմակերպությունները կարող են X գումարով մատակարարման պայմանագրեր կնքել, և գումարի մի մասը վերադառնա ձեռք բերող պետական մարմնի ղեկավարին կամ պայմանավորվող անձին: Ակնհայտ կաշառակերության ու կոռուպցիայի տարրեր կան, որոնք պետք է պարտադիր քննության առարկա դառնան: Եթե չկան հիմնավորումներ, թե ինչու պետք է գնումը մեկ անձից կատարվի, այդ դեպքում միանշանակ կան կասկածելու հիմքեր առ այն, որ կաշառակերություն ու հանցագործություն է եղել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Մարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածների հետևանքով Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԲազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Այն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ)Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախnւմ կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Աբրահամյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ին Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»
Ամենադիտված