Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Գլխին պետք է հարգանքով վերաբերվել. Չինական փիլիսոփայություն կյանքի մասին

1. Մի մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների: 

Երբ դու տխուր ես, բարկացած, ճնշված ու լաց ես լինում կամ նյարդայնանում, քո օրգանիզմը սկսում է թույներ արտադրել: Իսկ երբ ուրախ ես ու երջանիկ` լինում է հակառակ պատկերը` օրգանիզմում սկսում է բուժիչ հեղուկ արտադրվել: Գաղտնիք չէ, որ այսօր մենք ապրում ենք անհանգիստ կյանքով: Շատերն իրենց աշխատանքային օրն ավարտում են գլխացավով, ու դա համարվում է սովորական երեւույթ: Այն տագնապը, որ զարգանում է և մեր ներսում, և մեր շուրջը, անհապաղ պետք է վերացնել: Անհրաժեշտ է միայն սովորել, որ երբ բարդ իրավիճակ է ստեղծվում, ինչ էլ լինի, թույլ չտանք, որ այն մեզ կլանի: Դրա համար պետք է շատ ժպտալ: Այս պարզ ժեստի շնորհիվ աշխարհն, ասես, փոխվում է, և այն, ինչ սպառնում էր վերածվել անախորժության` անհետանում է: Սկզբում հավանաբար դժվար կլինի գնահատել ներքին ժպիտի հետեւանքները, բայց ժամանակի ընթացքում այն կդառնա քո կյանքի անբաժանելի մասնիկը: Որտեղ էլ լինես, ժպտա, թուլացիր, սիրով լցվիր: Դա շատ օգտակար է: Այս դեպքում անհաջողությունները կհալչեն՝ ինչպես սառույցը ջերմ արեւից:

2. Քիչ անհանգստացիր և շատ գործիր:

Քիչ մտածիր ապագայի և անցյալի մասին, քանի որ հենց դրանք են ծնում անհանգստության պատճառներ, իսկ փոքրիկ անհանգստությունն անգամ սթրեսի պատճառ կարող է դառնալ: Դրա փոխարեն փորձիր կենտրոնանալ` զարգացնելով քո մեջ օգնելու և ներելու ունակությունները:

3. Պետք է զարգացնել մտքի ուժը:

Արևելյան լեզուներից շատերում, ինչպես և չինարենում, միտք և սիրտ հասկացություններն արտահայտվում են նույն բառով: Երբ մարդը հասնում է այն մակարդակին, որ այլևս ինքն իր վրա սեւեռված չէ ու կարողանում է մոռանալ իր անձի մասին, ստանում է հիվանդություններից ազատվելու միջոցներ: 

4. Կառավարիր սեռական հակումներդ և թույլ մի տուր, որ դրանք կառավարեն քեզ:

Առհասարակ կյանքում ամեն ինչ պետք է չափավոր լինի, այս դեպքում` նաև սեռական կյանքը: Սեռական մեծ ակտիվությունը կտրուկ նվազեցնում է մարդու կենսական էներգիայի պաշարը և վատթարացնում կենտրոնանալու ունակությունը: Սեռական ցանկությունն առաջանում է զգայարանների միջոցով ու գրգռում միտքը: Անհրաժեշտ է կառավարել զգացմունքներն ու ցանկությունները:

5. Պետք է լավ պահել գլուխն ու տաք պահել ոտքերը:

Գլխին պետք է հարգանքով վերաբերվել: Այն Աստծո և մտքի տաճար է, որը կառավարում է բոլոր օրգաններին: Գոյություն ունի մի կանոն. «Գլուխը զով պահիր, իսկ ոտքերը` տաք»: Այս ձևով կխուսափենք գլխում շատ էներգիայի կուտակումից, ինչը կարող է վատ զգացողության կամ հիվանդության պատճառ հանդիսանալ: Երբ չափազանց շատ է էներգիա գնում դեպի գլուխը, կարող է բարձրանալ արյան ճնշումը: Մինչդեռ այդ էներգիան տեղափոխելով ոտնաթաթերը` կկարողանանք իջեցնել արյան ճնշումը, իսկ հետևելով, որ ոտքերը տաք լինեն, կկանխենք սրտի նոպաները: 

6. Շատ կարևոր է նաև պարանոցը տաք պահել:

Պարանոցով են անցնում բազմաթիվ անոթներ ու նյարդեր, որոնք գնում են դեպի գլուխը: Պետք չէ չափազանց լարված նայել կամ լսել: Զգայական օրգանների ակտիվ ու լարված աշխատանքը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Կյանքը երկարացնելու և հիվանդություններից խուսափելու համար չինական բժշկությունը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում հաճախակի կատարել թուքը կուլ տալու վարժությունը: 

7. Սնվելու փիլիսոփայությունը 

Պետք չէ այնքան ուտել, որ հարկադրված լինեք պառկել կամ նստել, դա կրճատում է մարդու կյանքը: Սեղանից պետք է վեր կենալ կիսակուշտ վիճակում ու չմոռանալ զբոսանքի մասին: Քնելուց առաջ երբեք չի կարելի ուտել: Կարելի է ուտել քիչ, բայց հաճախակի: Այս դեպքում մարսողությունն ավելի հեշտ տեղի կունենա: Սկզբում պետք է ուտել տաք ճաշատեսակները, ապա գոլ, իսկ ուտելուց առաջ միշտ հարկավոր է խորը շունչ քաշել ու մի քիչ օդ կուլ տալ: Առավելապես կծու ճաշատեսակները պետք է ուտել գարնանը, թթուն` ամռանը, դառը` աշնանը, իսկ սակավ աղին` ձմռանը: Եթե ամեն դեպքում չարաշահել եք ուտելը, չի կարելի շատ ջուր խմել, իսկ խմելիս էլ պետք չէ արագ կուլ տալ: Սովորաբար դժվարամարսությունն առաջանում է, երբ երկար քաղցած մնալուց հետո միանգամից ուտում են հագեցվածության աստիճանի: Չի կարելի դատարկ ստամոքսին հում մրգեր ուտել, իսկ հում բանջարեղենն էլ փչացնում է մաշկի գույնը: 

8. Պահպանել չափը:

Չափազանց երկար քայլելը վնաս է հոդերին, շատ երկար նստելը վնասում է մկաններին, չափազանց երկար կքանստելը` ոսկորներին, չափազանց երկար պառկելը` կենսական էներգիային, երկար դիտելը` արյանը: Զայրույթը, տխրությունը եւ մելանխոլիան վնասակար են, ինչպես մեծ ուրախությունն ու զվարճանքը: Վնասակար է տառապելն ու սեռական պահանջները երկար զսպելը: Մի խոսքով, վնասակար է այն, ինչը չափի մեջ չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սուսաննա Ազատյանը

Աղբյուրը <a href="http://168.am/2015/12/28/579490.html">© 168.am</a></br>

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված