Տարվա մաեստրո՝ Գալուստ Սահակյան
Ուշադրության կենտրոնումԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գալուստ Սահակյան՝ մարդ- «լեգենդ»... Էս տարվա ընթացքում նրա խոսքերը ցիտել է ողջ հայ հասարակությունը, էս տարվա ընթացքում իր խոսքերը եղել են քաղաքական հումորի ամենահայտնի հաղորդման՝ Արմքոմմեդդի բաղկացուցիչ մասը ու, ի միջայլոց, հումորային հաղորդման հեղինակային իրավունքն է «Մաեստրո» բառը:
Գալուստ Սահակյանի մասին շատ բան պետք էլ չի ասել, ինքը, ինչպես ինքն է ասում, ունի ամենամեծ պաշտոնը՝ Գալուստ Սահակյանն է:
ԱԺ նախագահի յուրաքանչյուր խոսք հասկանալու համար քեզ պետք է ունենաս «Արմքոմեդի-Գալուստ Սահակյան» բառարան, որը միակ ճիշտ ճանապարհն է խոսքերը վերծանելու համար:
Գալուստ Սահակյանի 10 վեհ «մտքերը» մի շաբաթ շարունակ ցիտվել, տարածվել, կարդացվել է ֆեյսբուքի ողջ հայկական հարթակով...
Չկա նրա նման քաղաքական գործիչ:
Իսկ վերջում ցիտեմ նրան.
«Անկախ, ես քո ստատուսի մերկությունը շուտվանից եմ տեսել ու չեմ գայթակղվել»:
Մաեստրո` Number 1