Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Ընտրացուցակները արժանահավատ չեն․ հարկավոր է քննություն սկսել․ Արտակ Թովմասյան

Ուշադրության կենտրոնում

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

-Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, և ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

-Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է և ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

-Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ և ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

-Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

-Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, և դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

-Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ և այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ և պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

-Ինչպե՞ս է լինում, որ միևնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

-2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող և այդպես մինչև 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երևույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան և 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

-Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այս պահին ավելի խորությամբ և մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ և համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող և հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 և այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաև խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25:

Երևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ
Ամենադիտված